Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը․ մասնակցել է Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը

Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը․ մասնակցել է Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը

12.02.2023

Փետրվարի 10-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրեսի) Բյուրոյի նիստը։ Կոնգրեսի Բյուրոյի նիստին մասնակցել է ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Բյուրոյի նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Թուրքիայում երկրաշարժի զոհերի հիշատակը։ Բյուրոն և Կոնգրեսն իրենց ցավակցություններն ու աջակցությունն են հայտնել Թուրքիայում երկրաշարժի զոհերի ընտանիքներին։ Կոնգրեսը կոչ է արել հրատապ կերպով հումանիտար միջանցքներ բացել հյուսիսային Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանին։

Բյուրոն հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի ապագայի վերաբերյալ հանձնարարականի նախնական նախագծին։ Փաստաթղթում մանրամասն ներկայացվում է Կոնգրեսի ներդրումը Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 16-17-ը Իսլանդիայում՝ Ռեյկյավիկում։

Փաստաթուղթը նաև ներառված է ԵԽ Կոնգրեսի՝ մարտի 21-24-ը կայանալիք 44-րդ նստաշրջանի օրակարգում։ Նստաշրջանի օրակարգում է նաև ռուս-ուկրաինական պատերազմը: Բյուրոն այս առիթով հանդես կգա հայտարարությամբ՝ հիշատակելով պատերազմի մեկ տարին։ Բյուրոն իր խորը մտահագություններն է հայտնել նաև Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ազատազրկման վերաբերյալ։

Բյուրոն հաստատել է ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նոր մանդատը զեկույց պատրաստել «Քաղաքապետերի ուղիղ ընտրությունները՝ որպես ժողովրդավարության տարածման և տեղական իշխանությունների ինքնավարության ապահովման գործիք» թեմայով։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...