
ԵԽ Կոնգրեսի նորընտիր գլխավոր քարտուղար Մաթյու Մորին՝ Կոնգրեսի ծրագրերի մասին
18.01.2023
Հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրեսի) նորընտիր գլխավոր քարտուղար Մաթյու Մորին մտքերի փոխանակում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։
Նա վերահաստատել է իր հանձնառությունը պաշտպանել կազմակերպության արժեքները տեղական և տարածքային մակարդակում։ Նա հիշեցրել է իր ծրագրի առանցքային կետերը՝ աջակցություն Ուկրաինայի վերակառուցմանը, համայնքների ուժեղացում, համայնքների և ընտրված ներկայացուցիչների գործողությունների ամրապնդում Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի վրա հիմնված, Կոնգրեսի դերը Եվրոպայի խորհրդի ճարտարապետության և երիտասարդության մասնակցության մեջ։
Նա մատնանշել է, որ Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում որպես 2023-ի քաղաքական օրակարգ խթանել վարչատարածքային բաժանումները։
Կոնգրեսի գլխավոր քարտուղարը նաև հանդիպել է ԵԽ-ի գլխավորր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգի հետ։

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct