
«Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերի լուծմանը» թեմայով էսսեների/շարադրությունների մրցույթ
15.06.2020
Հայաստանի համայնքների միությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերի լուծմանը» թեմայով շարադրությունների մրցույթ:
Ավանդաբար անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը 2020 թվականին կանցկացվի 2020 թվականի հունիսի 22-26-ը:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների համայնքապետարանների և համայնքային կազմակերպությունների երիտասարդ մասնագետները և էներգետիկ կառավարիչները, ինչպես նաև համայնքներում գործող ուսումնական հաստատությունների ուսանողները:
Պահանջները. շարադրության ծավալը՝ 1-1,5 էջ (A4 չափսի թուղթ), ֆոնտը՝ Sylfaen, ֆոնտի չափսը՝ 11, միջտողային հեռավորությունը՝ 1:
Ցանկալի է, որպեսզի շարադրությունը կապակցված լինի համայնքի կողմից մշակված կայուն էներգետիկ (և կլիմայական) զարգացման գործողությունների ծրագրի կամ համայնքային զարգացման ռազմավարության / տեսլականի այն բաղադրիչների հետ, որոնք առնչվում են էներգաարդյունավետությանը, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանը, կլիմայի փոփոխության մեղմմանը:
Շարադրությունները պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին հունիսի 15-ից մինչև հունիսի 23-ը:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր շարադրությունները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ֆեյսբուքյան էջերում:
Ժյուրին մրցույթի հաղթողներին կընտրի հունիսի 25-ին:
Աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև հունիսի 25-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեին ուղարկած շարադրություններին:
Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct