
Չեխիայի Լիբերեկ քաղաքում անցկացվել է ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) 11-րդ տարեկան ժողովը
04.11.2022
Նոյեմբերի 3-ին Չեխիայի Լիբերեկ քաղաքում անցկացվել է ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) 11-րդ տարեկան ժողովը:
Այն COVID-19 համավարակից հետո առաջին անգամ է կազմակերպվել ֆիզիկական ներկայության ձևաչափով:
Տարեկան ժողովին մասնակցել է նաև Հայաստանի համայնքների միության նախագահ, CORLEAP Բյուրոյի անդամ Էմին Երիցյանը:
Բացման արարողության ժամանակ Ռադլոյի փոխքաղաքապետ Պավել Բրանդան, ողջունելով հյուրերին, հայտարարել է. «Այս շրջանը, որտեղ հյուրընկալվել եք, շատ լավ փորձ ունի փոխանցելու ձեզ: Այն ընդունում է փախստականներ Ուկրաինայից և նաև լավ օրինակ է միկրոռեգիոնների միջև համագործակցության, ինչպես նաև ռիսկերի կառավարման ոլորտում՝ հատկապես ջրհեղեղների կանխարգելման մեխանիզմների ներդրման հարցում»:
Տարեկան ժողովի ընթացքում մասնակիցները նաև քննարկել են արևելյան գործընկերության երկրներում տեղական ժողովրդավարությունների տեղն ու դերը, ժողովրդավարական և ապակենտրոնացման գործընթացների արդիականացման հարցեր:
Նոյեմբերի 2-ին Չեխիայի արտաքին գործերի նախարարի հրավերով կազմակերպվել է ընդունելություն-ընթրիք:
Տարեկան ժողովի մասնակիցների համար կազմակերպվել են ճանաչողական այցելություններ, որոնց նպատակն է եղել չեխական համայնքապետարանների հետ համագործակցությունը, ճգնաժամային կառավարումն ու անդրսահմանային համագործակցությունը:
Նոյեմբերի 4-ին անցկացվել է ՏԻՄ-երի ճկունության հետ կապված փորձի, անցման և հեռանկարների թեմայով համաժողով:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct