
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը և Եվրոպական ռեգիոնների կոմիտեն համատեղ ստանձնեցին տեղական և ռեգիոնալ մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառություն
28.02.2017
2017թ. փետրվարի 28-ին Ռեգիոնների կոմիտեն և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հյուրընկալեցին համատեղ կոնֆերանս՝ հակակոռուպցիոն ռազմավարությունների իրականացման ընթացքում հանդիպող մարտահրավերներին անդրադառնալու և ենթաազգային մակարդակում համագործակցության լավագույն փորձերը և օգուտները ներկայացնելու նպատակով:
Կոռուպցիան շարունակում է Եվրոպայում մեծ սպառնալիք մնալ կառավարման և ժողովրդավարության համար: Այն խաթարում է քաղաքացիների վստահությունը ժողովրդավարական կառույցների նկատմամբ, մինչդեռ տեղական և ռեգիոնալ հանրային կյանքում կոռուպցիայի ռիսկերի և մասշտաբների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը գնալով մեծանում է: Կոռուպցիայի դեմ պայքարն իր բոլոր ձևերով պետք է մնա երկարաժամկետ առաջնահերթություն տեղական ու ռեգիոնալ կառավարությունների համար: Համատեղ կանխարգելիչ գործողությունն առաջնահերթ նշանակություն ունի՝ տնտեսական աճի խթանման, ինչպես նաև քաղաքացիների վստահությունը կրկին շահելու համար: Աճող ապակենտրոնացման պայմաններում տեղական և ռեգիոնալ իշխանությունները կարևոր պարտականություններ ունեն պետական ծախսերի և ռեսուրսների կառավարման հարցում: Սակայն, չնայած որ նրանց բյուջեները և իրավասությունները մեծացել են, այնուամենայնիվ, դեռևս կարիք կա չարաշահումների ռիսկերը նվազեցնելու վերահսկողության մեխանիզմների:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_en.asp

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct