«ՏԻՄ-երին պետք է տրամադրվի համարժեք ֆինանսավորում և ռեսուրսներ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն արձագանքել արտակարգ իրավիճակներին և մատուցեն համապատասխան հանրային ծառայություններ». ԵԽ գլխավոր քարտուղար

«ՏԻՄ-երին պետք է տրամադրվի համարժեք ֆինանսավորում և ռեսուրսներ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն արձագանքել արտակարգ իրավիճակներին և մատուցեն համապատասխան հանրային ծառայություններ». ԵԽ գլխավոր քարտուղար

08.12.2020

Դեկտեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) նախաձեռնությամբ անցկացվել է «COVID-19. տեղական և տարածքային իշխանությունները առանջնագծում» խորագրով հեռավար քննարկում: 

Քննարկման ընթացքում իր ելույթում  ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը բարձր է գնահատել տեղական իշխանությունների դերակատարությունը համավարակի առաջ բերած մարտահրավերներին դիմակայելու և համավարակի կանխարգելման  արագ արձագանքման հարցերում ՏԻՄ-երի անփոխարինելի դերակատարությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել է. «COVID-19 համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի առաջ բերած մատահրավերներին կառավարման բոլոր օղակների արձագանքման կարիքը կար, և տեղական ու տարածքային իշխանություններն առաջնագծում էին ու շարունակում են մնալ առաջնագծում»: Այս առիթով ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է ստեղծված իրավիճակից դասեր քաղելու անհրաժեշտությունը ու մասնավորապես շեշտել իրավասությունների բաժանման, ինչպես նաև կառավարության տարբեր ոլորտների համակարգման կարևորությունը նման ճգնաժամային իրավիճակներում:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հատկապես կարևորել է այն, որ տեղական և տարածքային իշխանություններին տրամադրվի համարժեք ֆինանսավորում և ռեսուրսներ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն արձագանքել արտակարգ իրավիճակներին և մատուցեն համապատասխան հանրային ծառայություններ:

ԵԽ գլխավոր քարտուղարը հղում է կատարել Աթենքի հռչակագրին, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի՝ ԵԽ նախարարների խորհրդի նիստին: Նա ընդգծել է, որ «այս սկզբունքները տարածվում են տեղական ժողովրդավարության գործունեության վրա, ճիշտ այնպես, ինչպես կենտրոնական իշխանությունների գործունեության վրա»: Աթենքի հռչակագիրը նպատակ ունի ուղղորդել անդամ պետություններին արդյունավետ արձագանքելու հասարակական առողջության ճգնաժամին ՝ լիարժեք հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Այն կոչ է անում պաշտպանել խոցելի բնակչությունը, սահմանում է անդամ պետություններին ճգնաժամային իրավիճակում վստահված պարտավորությունները և հիշեցնում, որ բացառիկ միջոցառումները պետք է լինեն խիստ անհրաժեշտ, համաչափ, սահմանափակ և լիովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:

ԵԽ գլխավոր քարտուղարը ելույթը եզրափակել է. «Եվրոպայի խորհրդի չափորոշիչները չեն տարածվում միայն կենտրոնական կառավարության կողմից իրականացվող գործառույթների վրա: Բազմամակարդակ  կառավարումը պահանջում է բազմամակարդակ մոտեցում:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...