Անցկացվել է «ՀՀ-ում վարչատարածքային փոփոխություններ» թեմայով քննարկում

Անցկացվել է «ՀՀ-ում վարչատարածքային փոփոխություններ» թեմայով քննարկում

14.12.2020

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվել է «ՀՀ-ում վարչատարածքային փոփոխություններ» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի համայնքների ղեկավարներ, համայնքային ծառայողներ: 

ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն տեղադրված է e-draft համակարգում: Հասանելի է հետևյալ հղմամբ https://www.e-draft.am/projects/2902:

Նախագծով նախատեսվում է համայնքների միավորում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում:

Նախագծով նախատեսված է 186 համայնքի միավորում, ինչի արդյունքում ձևավորվելու է թվով 11 համայնք:

Հեռավար քննարկման ընթացքում համայնքների ղեկավարները, ներկայացուցիչները, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը քննարկել են համայնքների միավորման նպատակահարմարության և միավորման գործընթացին առնչվող հարցեր: Համայնքի ղեկավարներն իրենց ելույթներում հատկապես կարևորել են միավորման գործընթացի հետ կապված համայնքի բնակիչների ձայնը լսելու իրավունքի ապահովումը և որոշումների կայացման հարցում ազգաբնակչության կարծիքի վրա հիմնվելը:

Նրանցից շատերը հարց են բարձրացրել՝ ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ նպատակահարմարությամբ են որոշվել միավորվող փնջերը, արդյոք նպատակահարմա՞ր է նման իրավիճակում այդ փոփոխություններին գնալը:

Առաջարկ է հնչել ստեղծել մի գնահատող մարմին, որը կգնահատի արդեն խոշորացված համայնքների դրական և բացասական կողմերը:

Դիտարկումներ են եղել այն առիթով, որ օրինակ, ապակենտրոնացումը, որը պետք է ուղեկցեր խոշորացմանը, տեղի չի ունեցել:

Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման քննարկումների կազմակերպումը և արդեն հանդես գալ համայնքների միասնական ձայնով:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...