Տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ (ELDW) նախաձեռնության համակարգող խմբի հանդիպումը

Տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ (ELDW) նախաձեռնության համակարգող խմբի հանդիպումը

09.10.2020

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ (ELDW) նախաձեռնության համակարգող խմբի հանդիպումը՝ ազգային համակարգողների մասնակցությամբ: Վեբինարն անցկացվեց «ELDW-ն թվային ժամանակաշրջանում» խորագրով:

Վեբինարի մոդերատորն էր ԵԽ Համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Դմիտրի Մարչենկովը:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ողջունեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը:

Ներկայացվեց նաև Կոնգրեսի կողմից պատրաստված «COVID-19. Արձագանք տեղական և տարածքային մակարդակում» հանգույցը: Այն տեղեկատվական հարթակ է, որտեղ ներկայացված է անդամ երկրների լավագույն փորձը տեղական և տարածքային մակարդակում համավարակի արագ արձագանքման մեխանիզմների վերաբերյալ:

Այնուհետև ազգային համակարգողների ներկայացուցիչները ներկայացրին տեղական և տարածքային իշխանությունների մասնակցության հաջողված օրինակներ իրենց երկրներում: Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրենի տեղակալ Արաքս Միքայելյանը ներկայացրեց Տեղական ժողովրդավարության շաբաթ-2020-ի շրջանակներում Միության և համայնքների կողմից իրականացված միջոցառումները՝ հատկապես COVID-19-ի համատեքստում:

Վեբինարի ավարտին մասնակիցների շրջանում քննարկում ծավալվեց 2020-2021 թվականին անցկացվելիք Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ նախաձեռնության թեմատիկայի վերաբերյալ: Մտքեր փոխանակվեցին կայուն և դիմացկուն համայնքներ, շրջակա միջավայրը և տեղական ժողովրդավարությունը թեմաների հետ կապված:

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...