
ՏԻՄ ընտրություններում 6 ամսվա հաշվառման պահանջը հակասում է Սահմանադրությանը
31.03.2021
Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվել է. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»:
Սահմանադրությունը որևէ ցենզ չի նախատեսում, ու օրենքով չեն կարող լրացուցիչ սահմանափակումներ նախատեսվել, քանի որ սահմանափակումների հնարավորությունը կարող է սահմանվել միայն Սահմանադրությամբ։
Մինչդեռ, Ընտրական օրենսգրքի հոդված 2-ի 2-րդ կետի 1) ենթակետը 6 ամսվա հաշվառում ունենալու պահանջ է սահմանում. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`
1) մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։
Կարելի էր ենթադրել, որ ԸՕ-ի այս դրույթը նախկինից մնացել է իներցիայի ուժով։ Բայց փաստ է այն, որ Սահմանադրական փոփոխությունից հետո այս խնդիրը մեր կողմից բարձրացվել է մի քանի անգամ, սակայն փոփոխություններ չեն արվել ԸՕ-ում։
Ուստի դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ իր լիազորությունների շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։
Էմին ԵՐԻՑՅԱՆ
Հայաստանի համայնքների միության նախագահ
31-ը մարտի, 2021թ,

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct