
Ապարան համայնքում ստեղծվեց էներգաարդյունավետության շրջանառու նպատակային բյուջետային ֆոնդ
18.05.2020
Մայիսի 18-ին Ապարան համայնքում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին ընդունեց Ապարան համայնքի էներգաարդյունավետության շրջանառու նպատակային բյուջետային ֆոնդ (ԷԱՇՖ) ստեղծելու մասին որոշում:
Այս ֆոնդում կկուտակվեն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում համայնքում կառուցված արևային կայանների գործարկման արդյունքում ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի Ապարան համայնքում այլ էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրեր ու նախաձեռնություններ:
Ծրագիրն իրականացվելու է ԵՄ դրամաշնորհի և Ապարան համայնքի կողմից համաֆինանսավորման միջոցների հաշվին:
Նշենք, որ Ապարանը Հայաստանում առաջին համայնքն է, որն այսպիսի ֆոնդ է ստեղծում:
Ապարանը ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միացել է 2013 թվականին:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին: Այն իրականացվում է Արթիկ և Ապարան համայնքներում: Ծրագրի գործընկերներն են Էներգախնայողության աջակցման հիմնադրամը, Հայաստանի համայնքների միությունը, Ապարանի համայնքապետարանն ու Արթիկի համայնքապետարանը:
Ծրագրի շրջանակներում ԵՄ-ի աջակցությամբ իրականացվում են վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրեր:
Այս նախագծերի իրականացումը ենթադրում է համայնքներում նոր մշակույթի, առևտրային նոր հարաբերությունների ձևավորում ու զարգացում: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ նախատեսվում է նաև ձևավորել Քաղաքապետերի դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ (COMO ֆոնդ), որտեղ կկուտակվեն ծրագրի արդյունքում ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ապարան համայնքում ստեղծվում է համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգ, որը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում: Արթիկում կառուցվում է համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct