Հայաստանի տասնյակ համայնքներ միացել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. ավանդաբար անցկացվող էներգիայի օրերը մեկնարկեցին

Հայաստանի տասնյակ համայնքներ միացել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. ավանդաբար անցկացվող էներգիայի օրերը մեկնարկեցին

22.06.2020

Հունիսի 22-ին մեկնարկեց ավանդական դարձած ԵՄ Կայուն Էներգիայի շաբաթը: Հայաստանի համայնքներում եռուզեռ է: Համաեվրոպական այս նախաձեռնության շրջանակներում ՀՀ համայնքներն անցկացնում են Էներգիայի օրեր:

COVID-19 պանդեմիայի պատճառով, «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով շաբաթն այս տարի կկազմակերպվի վիրտուալ եղանակով: Այս հանգամանքը որոշակիորեն սահմանափակում է շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառումների ձևաչափը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն է ընձեռում հանրության իրազեկման և հանրային միջոցառումների ու մրցույթների նորարարական (թվային) մոտեցումների կիրառման համար:

Համայնքներում կիրականացվեն շուրջ 40  միջոցառումներ՝ վեբիներներ, առցանց վիկտորինաներ, նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի մրցույթներ, որոշ համայնքներ կպատրաստեն հոլովակներ, որոնց միջոցով կքարոզեն կանաչ զարգացում և էներգաարդյունավետություն:

Հայաստանի համայնքների միության աշխատակազմը և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի ազգային փորձագետներն այս օրերին Դաշնագրին անդամակցող համայնքներին տրամադրում են տեխնիկական և փորձագիտական աջակցություն Հայաստանում կայուն էներգիայի օրեր կազմակերպելու համար, իրազեկում, կոչ անում նրանց միանալ համաեվրոպական այս շարժմանը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից Արևելյան գործընկերության 6 երկրներում: Հայաստանի 27 համայնքներ միացել են Դաշնագրին: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացում, իրազեկության բարձրացում, տեխնիկական աջակցություն համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը:

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում ողջունում է Հայաստանի համայնքների մասնակցությունը «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ին: ԵՄ պատվիրակությունը տրամադրել է նվերների փաթեթներ համայնքներում կազմակերպվող մրցույթների հաղթողների համար:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը յուրաքանչյուր համայնքին կփոխանցի Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված մեկ փաթեթ, որը կշնորհվի համայնքում կազմակերպված մրցույթում (կամ մրցույթներից որևէ մեկում) հաղթած մասնակցին:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...