
Կայուն էներգիայի շաբաթը՝ Սպիտակում
15.06.2024
Սպիտակ համայնքը, հանդիսանալով «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ, արդեն ավանդական դարձած ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակում հունիսի 11,12,13-ին անցկացրեց մի շարք միջոցառումներ։
Էներգետիկ շաբաթն այս տարի անցկացվում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Եվրոպայի համար» կարգախոսի ներքո։ Հետևաբար միջոցառումներն անցկացվեցին հիշյալ թեմայի շրջանակում։
«Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում անցկացվեցին իրազեկման թեմատիկ դասընթաց, ինտելեկտուալ խաղ, վիկտորինա և լուսանկարչական մրցույթ։
Համայնքի պարային խմբերի կողմից իրականացվեց հետաքրքիր ֆլեշմոբ, որին մասնակցեցին նաև ցանկացողները՝ ֆլեշմոբերի տեսագրությունները տեղադրելով հայտարարության «Մեկնաբանություններ» բաժնում։
«Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվեց գեղանկարչական մրցույթ, որին մասնակցեցին նաև ցանկացողները՝ Սպիտակի համայնքապետարանի սոցիալական հարթակում, հայտարարության «Մեկնաբանություններ» բաժնում տեղադրելով սեփական աշխատանքները։
Օրվա ամփոփոփումը «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում էր, որտեղ կազմակերպվեց նկարչական ցուցահանդես։ Ներկայացվեցին նկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքները, իսկ ընթերցասրահում անցկացվեց թեմատիկ քննարկում։ Ցուցադրվեց թեմային վերաբերող ուսուցողական տեսահոլովակ։
Մրցույթների հաղթողները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին գեղեցիկ նվերներով։

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct