ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

14.05.2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-ից մինչև 13-ը: Այս իրադարձությանը նվիրված միջոցառումներն անցկացվում են ԵՄ պետություններում և այլ երկրներում 2024 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը միավորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին և այլ շահառուների՝ Կայուն էներգիայի օրերի միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման:

2024 թվականին ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Կայուն էներգիայի օրեր են կազմակերպվում աշխարհի 60 երկրներում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող ավելի քան 12.000 համայնքներում, որոնց նպատակն է խթանել կայուն և կանաչ զարգացումը:

Էներգետիկ անցման և էներգետիկ անկախության ներկա համատեքստում Կայուն էներգիայի յուրաքանչյուր օր հնարավորություն է խթանելու վարքագծային փոփոխություններ և նորարարություններ ԵՄ-ում և ամբողջ աշխարհում էներգետիկ և կլիմայական նպատակներին հասնելու համար: Հետևաբար` պատահական չէ, որ այս տարվա էներգետիկ շաբաթն անցկացվում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Եվրոպայի համար» կարգախոսի ներքո:

Այս կարգախոսն արդիական է նաև մեր երկրի համար՝ էներգետիկ անվտանգության ապահովման և ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն համատեքստում:

Միջոցառումներ կազմակերպելիս համայնքները կարող են ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Մասնավորապես, միջոցառումները կարող են կենտրոնանալ իրազեկվածության բարձրացման, յուրահատուկ գործողությունների, որոշակի տեխնոլոգիաների կամ քաղաքականության վրա, որոնք կարող են վերաբերել ինչպես համայնքին, այնպես էլ մարզին կամ երկրին: Միջոցառումները կարող են կազմակերպվել հանրային կամ մասնավոր շենքերում, բացօթյա կամ առցանց, անցկացվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են դպրոցները, այգիները, համայնքապետարանները, արտադրական ձեռնարկությունները, կրթական կենտրոնները և այլն:

Քանի որ 2019 թվականից ի վեր Հայաստանում Դաշնագրին անդամակցող համայնքների ակտիվ մասնակցությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթում դարձել է լավ ավանդույթ, ուստի կոչ ենք անում Ձեզ մասնակցել 2024 թվականին անցկացվող շաբաթվան՝ կազմակերպելով և անցկացնելով համապատասխան միջոցառումներ: 

Համայնքապետարանները և շահառուները ազատ են միջոցառումների կազմակերպման ձևաչափի, վայրի և ժամանակի ընտրության հարցում՝ հետևյալ պայմաններով.

  • Կազմակերպվող միջոցառումները պետք է համահունչ լինեն շաբաթվա կարգախոսին՝ անդրադառնալով էներգետիկ ռեսուրսների արդյունավետ սպառման և, մասնավորապես, հանածո վառելիքների սպառման նվազեցման, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության խնդիրներին:
    • Միջոցառումների հիմնական թիրախային խմբերը երեխաներն են և երիտասարդները:
    • Միջոցառումները պետք է անցկացվեն մինչև հունիսի 14-ը:
    • Անհրաժեշտ է կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով ապահովել համայնքներում կազմակերպվող միջոցառումների առավելագույն տեսանելիությունը:

Հաշվի առնելով կայուն էներգիայի օրերի կազմակերպման միջազգային և տարածաշրջանային փորձը՝ ամենատարածված միջոցառումները (այդ թվում նաև առցանց ձևաչափով) հետևյալն էին.

  • թեմատիկ նկարչական ցուցահանդեսներ և/կամ մրցույթներ,
  • թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսներ և/կամ մրցույթներ,
  • կարճ թեմատիկ տեսանյութերի մրցույթներ,
  • շարադրությունների մրցույթներ,
  • թեմատիկ ինտելեկտուալ վիկտորինաներ,
  • ֆլեշմոբեր,
  • շրջակա միջավայրի, կլիմայի և էներգիային առնչվող միջոցառումներ,
  • հեծանվավազք համայնքի փողոցներում,
  • էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների, սարքավորումների և նյութերի վերաբերյալ կրթական շնորհանդեսներ և ցուցահանդեսներ
  • տեղեկատվական հանդիպումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, զրույցներ և թեմատիկ դասեր երիտասարդների համար, բաց դասեր երեխաների համար:

 

Կայուն էներգիայի եվրոպական շաբաթվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մասին առավել մանրամասն և բազմազան տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:

Ակնկալվում է, որ միջոցառումների կազմակերպման հետ կապված ծախսերը (օրինակ՝ համայնքներում մրցույթների հաղթողների համար մրցանակների և հավաստագրերի ձեռքբերում) կհոգան համայնքապետարանները և աջակցող շահառուները: Միևնույն ժամանակ, այս տարի ծրագիրը նույնպես նախատեսում է հուշանվերներ տրամադրել համայնքների կողմից անցկացվող որոշ մրցույթների հաղթողներին։ Այդ մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք ավելի ուշ։

ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը, որի գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը, պատրաստ է տրամադրել տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն միջոցառումների կազմակերպման համար:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ՝ Արտեմ Խարազյանին ([email protected]) և հաղորդակցության գծով ծրագրի փորձագետ՝ Տաթևիկ Հարությունյանին ([email protected]):

 

Հայաստանի համայնքների միություն

 

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...