Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

12.05.2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar International-ի ծրագրերի գծով տնօրեն Լենա Ֆալկոնի, ԴեաԼոԳ ծրագրի ղեկավար Հելենա Ադլեր-Քրոյցի, ինչպես նաև Հայաստանում ԴեաԼոԳ ծրագրի ղեկավար Վարսենիկ Մնացականյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքների զարգացմանն ու տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են համայնքների կարողությունների և ռեսուրսների զարգացումը՝ հատկապես միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և ժամանակակից կառավարման գործիքների ներդրման համատեքստում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համայնքների մարդկային ռեսուրսների զարգացմանը և մասնագիտական վերապատրաստումների կազմակերպմանը։ Քննարկվել են տարբեր թեմատիկ թրեյնինգների, կրթական ծրագրերի և մասնագիտական փոխայցերի հնարավորությունները, որոնք կարող են իրականացվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեդիայում։ Նշվել է, որ նման նախաձեռնությունները կարող են նպաստել համայնքային կառավարման ոլորտում նոր գիտելիքների և միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

Հանդիպման մասնակիցները նաև անդրադարձել են համայնքների միջև միջազգային կապերի ամրապնդման կարևորությանը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունները հնարավորություն են ստեղծում ոչ միայն փորձի փոխանակման, այլև երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձևավորման համար։ Քննարկվել են այն ուղղությունները, որոնց շրջանակում հնարավոր կլինի մշակել համատեղ ծրագրեր՝ միտված համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանը, տեղական մակարդակում ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և համայնքային կառավարման համակարգի կատարելագործմանը։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում

14:57

22 07 2026

Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին

16:30

18 06 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

10:07

18 06 2026

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...