
«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն`Վանաձորի համայնքապետարանում
23.08.2025
Օգոստոսի 20-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների, միջոցառումների ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների պարգևատրման արարողություն։
Մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երիտասարդները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Վանաձոր համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 4 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ։ Համայնքի կրթական և մարզամշակութային կենտրոնների ներգրավվածությամբ կազմակերպվել է հեծանվավազք, նկարչական մրցույթ, ինտելեկտուալ խաղ, վարպետության դաս, էկո պայուսակների պատրաստում։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց ծրագրի գործողություններն ու նպատակները։ Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ ասաց․ «Ծրագիրն օգնում է համայնքներին, որ մշակեն կանաչ և կայուն զարգացման ռազմավարությունը։ Մենք նաև ուշադրություն ենք դարձնում նաև հաղորդակցության բաղադրիչին, ինչի լավագույն դրսևորումն է ամեն տարի «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» կազմակերպումը»։
Անդրադառնալով ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ՀՀ համայնքների մասնակցությանը՝ Արտեմ Խարազյանն արձանագրեց, որ այս տարի կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած համայնքների թիվն աճել է՝ հասնելով 15-ի, և իրականցված միջոցառումներն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել են՝ հասնելով շուրջ 130-ի։
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը ներկայացրեց, թե համայնքում ինչ միջոցառումներ են կազմակերպվել «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ընթացքում։ Մասնավորապես նշեց Վանաձորի Ֆ. Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում կազմակերպված Էներգաարդյունավետությանը նվիրված «Արևը ուժ է» պարային ֆլեշմոբը, «Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց»-ում անցկացված «Կանաչ մոլորակ» բնապահպանական թեմայով նկարչական մրցույթը, Վանաձորի համայնքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպված «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025» հեծանվավազքը, «Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» կողմից կազմակերպված ստեղծագործական վարպետության դասերը՝ էկոտոպրակների կարի և ձևավորման ուղղությամբ։

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...

17:05
26 03 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման...

14:28
26 03 2026
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում՝ Երևանի քաղաքապետի դիմումի...

19:38
20 03 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանը այցելել է...
22
Nov
26
Oct
25
Oct