Միության շրջանակներում գործող «Ֆրանսիա» խմբի նախագահ է ընտրվել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը

Միության շրջանակներում գործող «Ֆրանսիա» խմբի նախագահ է ընտրվել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը

22.04.2022

Ապրիլի 21-ին՝ Երևանում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործող Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը: 

Հայաստանի համայնքների միության շրջանակներում 2010 թվականից գործում է «Ֆրանսիա» խումբը, որը ձևավորվել էր 2010 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 1-ին համաժողովի հանձնարարականով։ Խմբի անդամներն են շուրջ 30 համագործակցություններ ներկայացնող այն համայնքներն ու մարզերը, որոնք գործընկերային կապեր ունեն ֆրանսիական տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Խումբը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է գործընկերների համատեղ գործունեությունը։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նիստի ընթացքում տեղեկացրել է. «Այս պահի դրությամբ ունենք հայկական 24 կողմ, որոնք համագործակցում են ֆրանսիական կողմի հետ, որոնցից որոշ համայնքներ ունեն մեկից ավելի համագործակցություններ, մասնավորապես Երևան քաղաքը: Համաժողովի շրջանակներում նաև պիտի փորձենք ճանապարհ հարթել մեր այլ համագործակցությունների համար, որոնք արդեն իրենց կարողություններով պատրաստ են գործընկերությունների մեջ մտնել: Համագործակցությունը ոչ միայն համայնքների միջև է, այլև գիտեք, որ Միությունը  Օվերն Ռոն-Ալպեր շրջանի հետ ունի երկար տարիների գործընկերություն, ինչպես նաև Ֆրանսիայի քաղաքների միության, Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցիացիայի հետ և այլն»:

«Ֆրանսիա» խմբի նիստի ընթացքում համայնքների և մարզերի ներկայացուցիչները նաև ներկայացրել են, թե որ համայնքում ֆրանսիական ռեգիոնների հետ համագործակցությունն ինչ փուլում է: Նաև քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի կազմակերպչական հարցեր:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է՝ 2010-ին անցկացված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովի անցկացումից հետո ընդունված կանոնակարգի համաձայն՝ երկու տարին մեկ տեղի է ունենում «Ֆրանսիա»  խմբի նախագահի ընտրություն:

Առաջադրվել էին երեք թեկնածուներ՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը և Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Քվեարկությամբ «Ֆրանսիա» խմբի նախագահ է ընտրվել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Նա, վստահության համար շնորհակալություն հայտնելով գործընկերներին, նշել է «Ուզում եմ խոստանալ, որ առաջիկայում Հայաստանի համայնքների միության հետ համատեղ իսկապես արդյունավետ քննարկում կունենանք, կորոշենք, թե Արթիկ, Ստեփանավան համայնքների հետ ինչպես ենք կազմակերպելու համագործակցությունը, որ ավելի լավ արդյունքներ ունենանք: Խմբի ղեկավար լինելը խորհրդանշական է, միևնույն է, բոլոր համայնքները, որոնք ունեն քույր քաղաքներ, կարող են բոլորն էլ մասնակցել խմբի աշխատանքներին: Կարևոր է նաև, որպեսզի նախապես ունենանք պատկերացում, թե ինչպես ենք համագործակցելու: Առաջարկում եմ նաև, որպեսզի մեր համայնքները սկսեն դիտակել Ֆրանսիայի կամավորական ասոցիացիայի հետ համագործակցությունը, նրանք  պատրաստակամ են մասնագիտական ներուժով աջակցել մեր համայնքներին»:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...