«Ապագան, որ ուզում ենք-2045» թեմայով առցանց քննարկում-համաժողով՝ եվրասիական տարածաշրջանի քաղաքապետերի մասնակցությամբ

«Ապագան, որ ուզում ենք-2045» թեմայով առցանց քննարկում-համաժողով՝ եվրասիական տարածաշրջանի քաղաքապետերի մասնակցությամբ

28.04.2020

Ապրիլի 28-ին տեղի ունեցած «Ապագան, որ ուզում ենք-2045» թեմայով առցանց քննարկում-համաժողովին եվրասիական տարածաշրջանի քաղաքապետեր, քաղաքապետերի տեղակալներ, տեղական ինքնակառավարման ոլոտի փորձագետներ քննարկեցին COVID-19  համավարակի տարածման պայմաններում համընդհանուր կառավարմանն առնչվող հարցեր:

Քննարկումն անցկացվեց ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ:

Քննարկմանը մասնակցեցին նաև Հայաստանի համայնքների ղեկավարներ: Քննարկման բանախոսներից էր Հայաստանի համայնքների միության նախագահ, UCLG-ի (Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպություն) Համաշխարհային խորհրդի անդամ Էմին Երիցյանը: Նա խոսեց համընդհանուր կառավարմանն առնչվող թեմաների մասին՝ համընդհանուր խնդիրներից և թրենդներից, որոնք ազդեցություն ունեն տեղական իշխանությունների աշխատանքի վրա:

Քննարկմանն անդրադարձ կատարվեց այնպիսի հարցերին, ինչպիսիք են տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունն արագ արձագանման, կառավարման հարցերում:

Առցանց համաժողովների կազմակերպման նախաձեռնությունը ՄԱԿ-ինն է: ՄԱԿ-ի խնդրանքով Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպությունը (UCLG) համաժողովների արդյունքում կպատրաստի տեղական և տարածաշրջանային ղեկավարների ապագա մարտահրավերների և ապագայի տեսլականի մասին զեկույց: Զեկույցում ներառված կլինի աշխարհի տարբեր ռեգիոնների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների տեսլականն այս հարցերի շուրջ:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...