
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
03.07.2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կողմից պարգևատրվել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 11-ից 13-ը՝ «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով:
Սևան համայնքը 4-րդ անգամ միացավ Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
Գավառ համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպվել են տեղեկատվական արշավներ, ցուցահանդեսներ, նկարչական, լուսանկարչական մրցույթներ, ձեռագործ աշխատանքների մրցութ, հոդվածների մրցույթ։ Երիտասարդները պատրաստել են էներգաարդյունավետության թեմայով տեղեկատվական հոլովակներ։
Գավառի համայնքապետարանում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել են «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթի հաղթողները՝ Վալերիա Սեդրակյանը (5տ․), Արև Բաղոյանը (6տ․), Նարինե Մելքոնյանը (6տ․), Մարկ Հովհաննիսյանը (6տ․), Արիս Հարությունյանը (6տ․), Նանե Խնկոյանը (6տ․), Մարիամ Ղարիբյանը (6տ․), Անդրանիկ Սահակյանը (6տ․), Մանե Բրսիկյանը (11 տ․), Մարգարիտա Դադոյանը (12 տ․), Զարուհի Խուրշուդյանը (13 տ․), Սարգիս Բարսեղյանը (8տ․), Լևոն Թաթոսյանը (10տ․), Դիանա Հակոբյանը (12տ․), Արազ Կիրակոսյանը (13տ․)։

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct