Տեղական իշխանություններին անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական ռեսուրսներ՝ իրենց հանձնառությունները կատարելու համար. Կոնգրեսի համազեկուցող
27.10.2021
Ստրասբուրգում հոկտեմբերի 26-28-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 41-րդ նստաշրջանի ընթացքում պատվիրակները քննարկեցին նաև ապակենտրոնացման խնդիրները:
Կոնգրեսը հանձնարարական ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի իշխանություններին ուղղված: Մասնավորապես հանձնարարականում նշվում է. «Հյուսիսային Մակեդոնիայում իշխանությունների կողմից ապակենտրոնացմանն ուղղված քաղաքական հանձնառություն է նկատվում, սակայն օրենսդրության և պրակտիկայի ավելի հստակություն է անհրաժեշտ՝ երկրում ապակենտրոնացման բարեփոխման հետագա բարելավման համար»:
Կոնգրեսի համազեկուցող Հարալդ Բերգմանը հայտարարեց. «Այնուամենայնիվ, իրավասությունների բաշխման վերաբերյալ օրենքում և պրակտիկայում առկա է հստակության մշտական բացակայություն, ինչը հանգեցնում է դրանց համընկնմանը»: Նա նաև ընդգծեց, որ տեղական իշխանություններին անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական ռեսուրսներ՝ իրենց հանձնառությունները կատարելու համար, քանի որ համայնքները շարունակում են մեծապես կախված մնալ կենտրոնական կառավարության տրանսֆերտներից:
Համազեկուցողը նաև կարևորել է համայնքների տրվող ֆինանսական աջակցության ծավալների մեծացումը:
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ