
Տեղի է ունեցել Միության խորհրդի արտահերթ հեռավար նիստը
10.03.2022
Մարտի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի արտահերթ հեռավար նիստը:
Խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի տասնյակ համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարների 1-ին տեղակալներ: Խորհրդի նիստին մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենիտեսը:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում փաստել է՝ տեղական ինքնակառավարման մարմիններն այժմ գտնվում են խոշոր փոփոխությունների փուլում, և այդ փոփոխությունները վերաբերում են նաև Հայաստանի համայնքների միութանը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել միության կառավարման համակարգում: Էմին Երիցյանը մանրամասնել է. «Հայաստանի համայնքների միության ամբողջ պատմությունը 1997 թվականից սկսված փոխկապակցված է Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման պատմությանը: 2017 թվականին Միության վերջին Ընդհանուր ժողովն էր, որի ընթացքում ԵԽ Կոնգրեսի աջակցությամբ Միությունը բարեփոխումների մեծ փուլ է անցել, ընդունել կառավարման նոր մոդել, ռազմավարական ծրագրերն էինք սկսել ընդունել: Ներկայիս փոփոխություններին համընթաց մենք արդեն կարիք ունենք նոր փոփոխությունների տրամաբանությամբ վերափոխել նաև Միությունը: Այս տրամաբանության մեջ էլ հրավիրել ենք այսօրվա Հանրապետական խորհրդի հեռավար նիստը»:
Միության անդամներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենիտեսը: Նա մասավորապես կարևորել է Հայաստանի համայնքների միության՝ համայնքներ և կենտրոնական իշխանություն կապի ապահովման հարցում ունեցած դերակատարությունը և Միության՝ համայնքների ձայնը լսելի դարձնելու հարցում ունեցած ներդրումը. «Հայաստանի համայնքների միության գործունեությունը կարևոր է մեզ համար: Այն մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել համայնքների կարծիքը, լսելի դարձնել նրանց ձայնը կենտրոնական իշխանության առաջ: Հիմա առավել քան կաևոր է, որպեսզի ապահովվեն Միություն-կառավարություն խորհրդակցական մեխանիզմները: Դուք ունենք այս երկխոսության խողովակը՝ հանձին Հայաստանի համայնքների միության երկխոսելու կառավարության հետ: ԵԽ Կոնգրեսը միշտ կլինի ձեր՝ Միության և համայնքների կողքին»:
Հանրապետական խորհրդի նիստի ընթացքում Միության անդամներին ԵԽ փորձագետներ Վահագն Պետրոսյանը և Արտակ Երգենյանը ներկայացրել են Միության կանոնադրական փոփոխությունների նախագիծը, որին հաջորդել է քննարկում: Նախագիծը ձևավորվել է փետրվարի 18-ին տեղի ունեցած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքների հիման վրա: Քննարկումից հետո նախագիծն ընդունվել է Միության անդամների կողմից:
Միության կառավարման համակարգը նախատեսված էր մեծ թվով անդամներ ունեցող կազմակերպության համար։ Այժմ գործում է եռաստիճան համակարգ՝ Ընդհանուր ժողով-Հանրապետական խորհուրդ (101 անդամ)-Վարչություն (31)։ Միության կանոնադրական փոփոխությունների նոր նախագծով նախատեսվում է եռաստիճան համակարգը փոխարինել երկաստիճանով՝ Ընդհանուր ժողով-վարչություն մոդելով։
Հանրապետական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև Միության վարչության ձևավորման, նախագահի, վերստուգիչ մարմնի ընտրությունների, ինչպես նաև Միութան արտգահերթ ընդհանուր ժողովի հետ կապված հարցեր: Հայաստանի համայնքների միության արտահերթ Ընդհանուր ժողովը կանցկացվի մարտի 18-ին՝ Երևանում:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct