Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը

Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը

15.07.2025

Հուլիսի 15-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Փարիջի» սրահում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության հերթական նիստը։ Նիստին մասնակցում էին վարչության անդամները Հայաստանի բոլոր մարզերից։

Վարչության նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք ինստիտուցիոնալ և կազմակերպական առանցքային հարցեր, այդ թվում՝
▪️ Վարչության նախագահի ընտրություն
▪️ 2025 թ․ ընթացքում Միության գործունեության առաջնահերթությունների ձևավորում
▪️ Ընդհանուր ժողովի հրավիրման և նիստերի ժամանակացույցի հաստատում
▪️ Աշխատակազմի կառուցվածքի և բյուջեի քննարկում
▪️ Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների վերաբերյալ դիրքորոշում
▪️ Միջազգային համագործակցության ծրագրերի ընթացքի ներկայացում

Վարչության նախագահ ընտրվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նիստի մեկնարկին շնորհակալություն հայտնեց վստահության համար և հանդես եկավ բացման խոսքով՝ շեշտելով համայնքների ֆինանսական կայունության, գործընկերային կառավարման և տեղական ժողովրդավարության կարևորությունը։

«Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Համայնքներին պետք է ընձեռվի ամբողջական հնարավորություն՝ իրենց ապագան որոշելու։ Միությունը պետք է դառնա այդ ձայնի ամրապնդման հարթակ՝ պետական և տեղական կառույցների արդյունավետ համագործակցության հիմքով», — նշեց Տիգրան Ավինյանը։

Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Վարչության նիստի ընթացքում հաստատվեց վարչության աշխատանքային օրացույցը։

Նիստը եզրափակվեց մինչև 2025 թ․ ավարտը մշակվելիք և հաստատման ենթակա ռազմավարական և կանոնակարգային փաստաթղթերի ցանկի քննարկմամբ։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...