«Մեզ համար ամենակարևորը համայնքի բնակչի ձայնի իրավունքն է»․ Լեհաստանի Պիլա քաղաքի քաղաքապետ

«Մեզ համար ամենակարևորը համայնքի բնակչի ձայնի իրավունքն է»․ Լեհաստանի Պիլա քաղաքի քաղաքապետ

11.03.2020

Մարտի 11-ին Երևանում անցկացվում են համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար վերապատրաստումներ։

Հայաստանի համայնքների միության կողմից՝ Վիշեգրադ հիմնադրամ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն հանուն քաղաքների կայուն զարգացման. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում Լեհաստանի Պիլա քաղաքի քաղաքապետ, Սենատոր Պյոտր Գլովսկին ՀՀ ՏԻՄ ներկայացուցիչներին, համայնքային ծառայողներին ներկայացնում է Լեհաստանում տեղական ինքնակառավարումը, ներկայիս խնդիրները և ապագայի մարտահրավերները։ Պյոտր Գլովսկին ՀՀ ՏԻՄ ներկայացուցիչներին ներկայացրեց, որ իր համայնքում բնակվում է մոտ 73 հազար բնակիչ, բյուջեն 880 միլիոն եվրո է։  Հայաստանի համայնքների ղեկավարները հետաքրքրվեցին՝ ո՞րն է իրենց համայնքի հաջողության բանաձևը։ Նա նշեց, որ համայնքում մեծ կարևորություն են տալիս համայնքի բնակիչների ձայնի իրավունքին։

Պիլայի քաղաքապետն ասաց․ «Տարեցտարի զգում ենք, որ մարդիկ ավելի մեծ ձայնի իրավունք են ցանկանում ունենալ, ուզում են իրենց ազդեցությունն ունենալ որոշումների կայացման վրա»։

Պյոտր Գլովսկին հավաստիացրեց, որ մեծ կարևորություն են տալիս նաև համայնքի լոբբինգին՝ տարբեր երկրներում ներկայացնում են, թե ինչ հնարավորություններ ունի համայնքը, փորձում են համայնքը գրավիչ դարձնել մասնավոր սեկտորի համար։

Վերապատրաստման ընթացքում ՀՀ համայնքների ներկայացուցիչները լեհ գործընկերոջից հետաքրքրվեցին՝ բնակարանային ֆոնդի կառավարման, համայնքի բյուջեի տնօրինման, լիազորությունների, կենտրոնական իշխանության հետ հարաբերությունների հետ կապված հարցերով։

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Ռադլոյի քաղաքապետարանը։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...