
Միությունը սկսում է իր նոր՝ 5-ամյա Ռազմավարական պլանի մշակման աշխատանքները
13.05.2020
Հայաստանի համայնքների միությունը գործարկում է իր նոր՝ Միության 2021-2025 թ.թ. Ռազմավարական պլանի մշակման աշխատանքները: Միությունը սկսում է այս գործընթացը՝ հաշվի առնելով, որ լրանում է գործող Ռազմավարական պլանի ժամկետը, ինչպես նաև COVID-19 թագավարակի համաճարակով պայմանավորված անորոշություններից խուսափելու և տարեկան աշխատանքային ծրագրերը նախապես պլանավորելու համար:
Այդ նպատակով Միությունն առաջիկայում կձևավորի աշխատանքային խումբ:
Արդեն իսկ հաստատվել է աշխատանքների ժամանակացույց:
Աշխատանքային խումբը պետք է կազմավորվի այնպես, որ դրա կազմում ապահովվի մարզային, գենդերային, քաղաք-գյուղ ներկայացուցիչների հավասարակշռվածություն, կուսակցական հավասարակշռվածություն, խմբում պետք է ներգրավվեն Միության մշտական հանձնաժողովների նախագահները (կամ տեղակալները), ինչպես նաև 2-ական ներկայացուցիչներ Ավագանիների համաժողովի և Համայնքային ծառայողների համաժողովի համակարգող խորհուրդներից։
Խմբի անհատական կազմը Վարչությունը կհաստատի Ռազմավարական պլանի մշակման ժամանակացույցով սահմանված ժամկետներում։
Տեղեկանք
Միությունը՝ որպես զարգացած ինստիուցիոնալ կազմակերպություն, ունի իր Ռազմավարական պլանը։ Իր գործունեության ողջ ժամանակահատվածում Միությունն ունեցել է և ունի նաև սպեցիֆիկ ռազմավարություններ (վերապատրաստումների, հաղորդակցության, ֆինանսական կայունության և այլն)։
Ռազմավարական պլաններ են մշակվել 2006-2010 թ.թ. համար, 2011-2015 թ.թ. համար։ Ներկայումս գործող 2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանը մշակվել է 2016 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում, Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավված փորձագետների աջակցությամբ։ Ռազմավարական պլանի մշակման համար Միության Հանրապետական խորհրդի անդամներից կազմավորվել էր աշխատանքային խումբ։ Ռազմավարության մշակմանն անմիջականորեն մասնակցել են 100-ից ավելի համայնքապետեր, իսկ նախագծերն ուղարկվել էին Հայաստանի բոլոր համայնքներին։
2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանը հաստատվել էր Միության Հանրապետական խորհրդի կողմից 2016 թվականի հուլիսի 28-ին։
2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանի իրագործման արդյունքների մասին քննարկումներ են կազմակերպվել Միության Վարչության 2019 թվականի նոյեմբերի 22-ի նիստում, ապա Միության Հանրապետական խորհրդի 2020 թվականի հունվարի 11-ի նիստում։
ՀՀՄ հանրային կապերի բաժին

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct