
Տեղի է ունեցել ԵԽ Կոնգրեսի Կանոնադրական ֆորումի հեռավար նիստը
07.12.2020
Դետեմբերի 7-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) Կանոնադրական ֆորումի հեռավար նիստը:
Ֆորումին մասնակցել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը:
Ֆորումի անդամները քննարկեցին քաղաքային և գյուղական համայնքների միջև փոխգործակցության զարգացման մասին զեկույցը, ինչպես նաև տեղական և տարածաշրջանային մակարդակում քաղաքականության մեջ կանանց նկատմամբ գենդերային խտրականության ու բռնության դեմ պայքարի մասին զեկույցը:
Ներկայացվեց նաև Լատվիայում տարածքային բարեփոխումների վերաբերյալ փաստահավաք զեկույցը:
Օրակարգային հարցերից էր նաև «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի բացատրական զեկույցի ժամանակակից մեկնաբանություն» թեմայով քննարկումը, որը հաշվի է առնում Նախարարների կոմիտեի, Կոնգրեսի,ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված առաջարկություններն ու բանաձևերը, Վենետիկի հանձնաժողովի կարծիքները:
Ներկայացվեցին տեղական և տարածաշրջանային ընտրված ներկայացուցիչների համար մարդու իրավունքների ձեռնարկի երկրորդ հատորը:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct