«Հաջողակ են այն համայնքները, որոնք կարևորում են իրենց առանձնահատկությունները, միևնույն ժամանակ բաց են այլ համայնքների հետ համագործակցության առումով». Կոնգրեսի զեկուցող

«Հաջողակ են այն համայնքները, որոնք կարևորում են իրենց առանձնահատկությունները, միևնույն ժամանակ բաց են այլ համայնքների հետ համագործակցության առումով». Կոնգրեսի զեկուցող

27.10.2022

«Ես գիտեմ, որ չկա ավելի զգայուն թեմա, քան տարածաշրջանային ինքնության հարցը, բայց մենք պետք է քննարկենք այն, որպեսզի օգնենք մարզերին իրենց ինքնությունը վերածել արժեքի»,- ԵԽ Կոնգրեսի Տարածաշրջանների պալատում ներկայացնելով «Տարածաշրջանային ինքնություններ. միասնության մեջ երկխոսության և բազմազանության խթանում» թեմայով զեկույցը նշեց ԵԽ Կոնգրեսի զեկուցող Կարլ Հայնզ Լամբերտզը:

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 43-րդ նստաշրջանը:

Նստաշրջանին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ:

Կոնգրեսն ընդունել է տարածաշրջանների ինքնությանը վերաբերող զեկույցը, որի նպատակն է օգնել համայնքներին զարգացնել իրենց ինքնությունը՝ հարևանների հետ համագործակցության առումով բաց լինելու տեսանկյունից: Կոնգրեսի զեկույցը համայնքներին առաջարկում է գործիքակազմ, մեխանիզմներ «ապահովելու համար բազմազանություն և լարվածությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...