
Մոլդովայի Հանրապետություն. Տեղական ժողովրդավարության գործակալության բացումը Չիմիշլիայում
03.03.2017
«Կոնգրեսը մեծ դերակատարություն ունի Տեղական ժողովրդավարության գործակալության ստեղծման գործում, որը գնալով վերածվում է համախմբված ցանցի՝ ներառելով 11 գործակալություններ աշխարհի 8 երկրներից»,-նշել է Կոնգրեսի փոխնախագահ Դորին Կիրտոակեն 2017թ. մարտի 3-ին կայացած բացման արարողությանը:
«Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցիացիայի (ALDA) կողմից Չիմիշլիայում գործակալության բացումը կնպաստի Մոլդովայում արդյունավետ տեղական կառավարման ամրապնդմանը և զարգացմանը՝ Տեղական ժողովրդավարության եվրոպական խարտիայի սկզբունքներին համապատասխան, որը երկրի կողմից վավերացվել է 1997թ.-ին»,- նշել է նա: Փոխնախագահը ընդծգել է Մոլդովայի իշխանությունների հետ միասին Կոնգրեսի մշակած գործողությունները, մասնավորապես, ճանապարհային քարտեզի ստորագրումը՝ Կոնգրեսի 2012թ. հանձնարարականների կատարման մասով, և համագործակցային գործողությունները՝ համայնքապետների և նրանց ասոցիացիաների ոլորտում: «Տեղական ժողովրդավարության գործակալությունները տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության կարևոր գործիք են, և նրանց փորձը կարող է օգտագործվել և կիրառվել նաև երկրի այլ շրջաններում»:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct