ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանի հատուկ հայտարարությունը Կոնգրեսի Բյուրոյի 28-ը սեպտեմբերի 2020թ. նիստին

ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանի հատուկ հայտարարությունը Կոնգրեսի Բյուրոյի 28-ը սեպտեմբերի 2020թ. նիստին

28.09.2020

Հայտարարությանը հաջորդած քննարկմանը Բյուրոն իր աջակցությունը հայտնեց ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությանը։ Կոնգրեսի քարտուղարությունը տեղեկացրեց, որ շաբաթվա մեջ ռազմական կոնֆլիկտի հարցը քննարկվելու է ԵԽ նախարարների կոմիտեի նիստում։

Առաջարկվեց, որ Բյուրոն հետևի իրադարձությունների ընթացքին, հանդես գա հատուկ հայտարարությամբ։ Բյուրոյի անդամների առաջարկությամբ իրավիճակը կքննարկվի նաև Կոնգրեսի Կանոնադրական ֆորումի նիստին։

 

Հարգելի′ պարոն նախագահ,

Հարգելի′ գործընկերներ,

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակում, որի հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել և պատճառվում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։

Առանց խտրականության (indiscriminate) Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և տներ, առաջացնելով իրական վտանգ կանանց, երեխաների և խաղաղ բնակչության կյանքի ու առողջության համար:

Այս լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում Հայաստանի բնակչության անվտանգության անմիջական սպառնալիքով պայմանավորված, նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ կառավարությունը, ապա և պառլամենտը Հայաստանում հայտարարեցին ռազմական դրություն։ Այդպիսով, երեկվանից Հայաստանի տեղական իշխանությունները գործում են ռազմական դրության ռեժիմով սահմանված նորմերով։

Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան մարդու իրավունքների կոպիտ խախտումների ակնհայտ դրսևորումներ են, որոնք ուղղակիորեն ոտնահարում են Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը։

Այս հարձակումն իր մասշտաբներով աննախադեպ է։ Աննախադեպ է նաև նրանով, որ այն տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ երկրի Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական ներգրավվածութամբ ու աջակցությամբ։ Զինավարժությունների անվան տակ Ադրբեջան տեղափոխված Թուրքական զինուժն անմիջական մասնակցություն է ունենում ռազմական գործողություններին՝ այդ թվում թուրքական բանակի F-16 ռազմական կործանիչներով։

Հավաստի են նաև տվյալները, որ Թուրքիայի տարածքով Ադրբեջան են տեղափոխվել մի քանի հազար վարձկան Սիրիայից, որոնք մասնակցություն են ունենում այս ագրեսիային։

Այս ամենը վկայում է այն մասին, որ այս հարձակումը Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրավորվել էին նախապես և ամենայն մանրամասնությամբ։

Այսպիսով, այս ավանտյուրայի արդյունքում ոչ միայն Հայաստանը, այլև Եվրոպան ու ողջ միազգային հանրությունը ստիպված կլինի արձագանքել կոնֆլիկտի ռեգիոնալ և գլոբալ դառնալու մարտահրավերին։

Հայաստանի պատվիրակության անունից կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և տարածաշրջանային կայունությունը վերականգնելու նպատակով։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պայնովիչ-Բուրիչն արդեն հանդես է եկել հայտարարությամբ։

Ակնկալում ենք, որ Եվրոպայի խորհրդի և միջազգային հանրության միջամտությունը լինի շարունակական, ազդեցիկ և գործուն։

Առաջիկա օրերին ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը կտարածի հատուկ հայտարարություն Կոնգրեսում ազգային պատվիրակությունների շրջանում։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...