«Տեղական իշխանությունների դերակատարությունը միշտ է աճելու». Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդսկի շրջանի ղեկավար Վսեվոլոդ Բելիկով

«Տեղական իշխանությունների դերակատարությունը միշտ է աճելու». Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդսկի շրջանի ղեկավար Վսեվոլոդ Բելիկով

05.06.2020

Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդսկի շրջանի ղեկավար, Սանկտ Պետերբուրգի Քաղաքապետարանների խորհրդի նախագահ, ԵԽ Կոնգրեսում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ, Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի ներկայացուցիչ, Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ Վսեվոլոդ Բելիկովը Հայաստանի համայնքների միության «Առցանց հարցազրույցներ» շարքի հյուրն է: Նա ներկայացրեց, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգի շրջաններն այս օրերին պայքարում COVID-19 համավարակի դեմ, ինչ սահմանափակումներ են կիրառվում, ի՞նչ ծրագրեր են իրագործում տեղական իշխանությունները համավարակի հետևանքները մեղմելու համար:

Վսեվոլոդ Բելիկովը վստահեցրեց՝ ՌԴ տեղական և դաշնային իշխանությունների գերխնդիրն այսօր մարդկանց կյանքի, անվտանգության ապահովումն է:

Նա ներկայացրեց, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգի շրջաններն այս օրերին առցանց եղանակով կազմակերպում քաղաքացիների սպասարկումը և հավաստիացրեց՝ տեղական իշխանությունների դերակատարությունը գնալով աճելու է. «Տեղական իշխանությունների դերակատարությունը միշտ է աճելու: Տեղական իշխանությունն այն հարթակն է, որի վրա ստեղծվում է իրավական քաղաքացիական հասարակությունը, և երբեք մարզպետը՝  թեկուզ աշխատի օրական 24, 34 ժամ, միևնույն է, չի կարող մտնել ամեն մուտք, ամեն բակ, և յուրաքանչյուր խնդրի մեջ: Դրա համար աշխատում են տեղական իշխանությունները, համայնքային ծառայողները, որոնք հասանելի են յուրաքանչյուր բնակչի համար»:

Խոսելով ընդհանրապես տեղական իշխանության դերակատարության մասին՝ պարոն Բելիկովը նշեց՝ առաջին հերթին տեղական իշխանությունները պետք է ապահովեն համայնքի բնակիչների հետ հետադարձ կապը՝ հատկապես պանդեմիայի ժամանակահատվածում. «Տեղական իշխանությունը յուրաքանչյուր բնակչի, բնակչության բոլոր խմբերի մասին հոգ տանող իշխանությունն է: Այն պետք է բնակչին խրախուսի համագործակցել: Տեղական իշխանությունները բոլոր խնդիրների ամենասուր կետերում են և, ամենակարևորը, նրանք չպետք է աչքերը փակեն խնդիրների վրա, այլ բարձրաձայնեն ու լուծեն դրանք, իսկ եթե լիազորությունները բավարար չեն, պահանջեն լրացուցիչ լիազորություններ»:

Վսեվոլոդ Բելիկովն ամփոփեց. «Բնակիչը պետք է իմանա, որ տեղական իշխանությունն իրենն է, իշխանությունը հենց ինքն է և ունենա այն գիտակցությունը, որ այդ իշխանությանը հենց իրենք են ընտրել և միասին համագործակցաբար պետք է ճանապարհ անցնել»:

Առցանց հարցազրույցի տեսագրություն


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...