
«Թափոնները մեր կյանքում» ինտեգրված պարապմունք՝ Ստեփանավանի մանկապարտեզում՝ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում
10.06.2024
Ստեփանավան համայնքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված Կայուն էներգիայի շաբաթվան, որն այս տարի անց է կացվում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Եվրոպայի համար» կարգախոսի ներքո:
Համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզներում փոքրիկների մասնակցությամբ կազմակերպվեցին թեմատիկ բաց դասեր:
Ստեփանավանի թիվ 4 մանկապարտեզի ավագ խումբը, դաստիարակ Գայանե Մելիքյան, մասնակցեց «Թափոնները մեր կյանքում» ինտեգրված պարապմունքի, որտեղ փոքրիկներին ներկայացվեց աղտոտված բնությունն ու դրա բացասական հետևանքները մարդկության ու կենդանական աշխարհի համար, որից հետո բացատրվեց և մեկնաբանվեց այս ամենը մեղմելու ճանապարհները, աղբի տեսակավորման և վերամշակման կարևորությունը:
Դաստիարակի կողմից սահմանված հինգ կենտրոններում ՝ գրաճանաչություն, մաթեմատիկա, բնագիտություն, շինարարություն և արվեստ, փոքրիկները գործնականորեն կիրառեցին գիտելիքները՝ տեսակավորեցին աղբը, աղբի տարբեր թափոներից ստացան պիտանի իրեր:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct