
ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում Գորիսում՝ ՏԻՄ մարմինների նկատմամբ իրականացվող և հանրային վերահսկողության թեմաներով
01.10.2019
Սեպտեմբերի 27-ին Գորիսի քաղաքապետարանում անցկացվեց «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կազմակերպվող և իրականացվող վերահսկողության մեխանիզմները։ Հանրային վերահսկողության մեխանիզմները» թեմայով ՏԻՄ-ՔՀԿ սեմինար-քննարկում:
Այն անցկացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:
Բացման խոսքում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ մարզային այսպիսի քննարկումների նպատակն է տարբեր թեմատիկաներով քննարկումներ կազմակերպելը, որոնցից կարևորներից մեկը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունն է, թե այն ինչ ձևով է տեղի ունենում և հանրային վերահսկողությունը:
Տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կազմակերպվող և իրականացվող վերահսկողության մեխանիզմների, հանրային վերահսկողության մեխանիզմների թեմայով խնդիրներ, իրավական կարգավորումներ, պատասխանեց քննարկման մասնակիցների հարցերին:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև օրենսդրական փոփոխություններին:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միությ ան գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...
22
Nov
26
Oct
25
Oct