
Կայացել է Հայաստանի համայնքների միության վարչության նիստը
19.02.2021
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության վարչության նիստը:
Վարչության նիստի ընթացքում Հայաստանի համայնքների միության Վարչության անդամներին է ներկայացվել Միության 2020 թվականի գործունեության արդյունքները, Միության 2017-2019 թ.թ. ֆինանսական գործունեության աուդիտի արդյունքները։
Քննարկվեց Միության նոր ռազմավարության, Միության ինստիտուցոնալ արդիականացման նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու հարցը։
Անդրադարձ է կատարվել 2020 թ.թ. Միության կողմից մշակված և ՀՀ կառավարությանը ներկայացված «Հայաստանում ապակենտրոնացման ռազմավարության» և «Հայաստանում կենտրոնական ու տեղական իշխանությունների միջև խորհրդակցությունների մեխանիզների վերաբերյալ» հայեցակարգերի նախագծերին, ինչպես նաև 2020 թվականի ընթացքում օրենսդրական նախաձեռնություններին։
Նիստի ընթացքում քննարկվել են ակտուալ իրավական, օրենսդրական ու քաղաքականությունների վերաբերյալ հարցեր:
Վարչության անդամներին է ներկայացվել 2021 թվականին ռազմական դրության պայմաններում մի շարք համայնքների ղեկավարների ու ավագանիների լիազորությունների ժամկետի ավարտի ու ընտրությունների անցկացման արգելիքի մասին Հայաստանի համայնքների միության մշակած օրենսդրական փոփոխության նախագիծը:
Միության Վարչության անդամներին ներկայացվել է նաև ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների մասին» նախաձեռնության ու դրա ընթացքի մասին տեղեկատվություն:
Քննարկվել են նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում 2020 թվականի հունիսի 18-ի փոփոխությունների հետևանքով մի շարք համայնքների ղեկավարների ընտրվելու սահմանադրական իրավունքի սահմանափակումների մասին հարցին:
Վարչության նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք կազմակերպչական հարցեր:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct