«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում Վանաձորի համայնքապետարանում կայացել է աշխատանքային հանդիպում

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում Վանաձորի համայնքապետարանում կայացել է աշխատանքային հանդիպում

09.04.2021

Ապրիլի 9-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, «Ուրբան» հիմանդրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը, «Ուրբան» հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Վարոսյանը,  հիմնադրամի «Քաղաքականություն, մասնակցություն, մշտադիտարկում» թիմի ղեկավար Հայաստան Ստեփանյանը:

Արմեն Վարոսյանը ներկայացրել է ծրագրի հիմնական բաղադրիչները։

«Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրիի, Վանաձորի և Գյումրիի աշխատանքային խմբերի, Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցների հետ քննարկվել են ծրագրի օրակարգային հարցեր,  սահմանվել ծրագրի մեկնարկային առաջնահերթությունները։

Վանաձորի համայնքապետարանի, Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը մեկնարկել է 2021թ. փետրվարի 1-ից։

Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...