
Հեծանվավազք-ֆլեշմոբ Ստեփանավանում՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում
11.06.2024
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ հունիսի 5-ին, Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի կողմից կազմակերպված հեծանվազազք-ֆլեշմոբին մասնակցեցին Մանկապատանեկան մարզադպրոցի սաներն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները:
Հեծանվավազքի մեկնարկը տրվեց Ալեայի անցուղուց, որտեղից հեծանվորդները իրազեկման պաստառներով հասան մինչև քաղաքային հրապարակ, այնուհետև նորից շարժվեցին դեպի մեկնարկի վայր:
Նմանատպ միջոցառումների, իրազեկման ակցիաների նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը, բարելավել երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնել ածխածնի արտանետումները:
Ստեփանավան համայնքը, ի դեմս համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին միացել է 2022 թվականին և մշտապես ակտիվ մասնակցություն ունեցել ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումներին, հայտարարված մրցույթերին ու սեմինարներին:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct