Փորձագետները վեբինարի ընթացքում պարզաբանել են խոշորացման համատեքստում աշխատակազմերի ներկայացուցիչների և համայնքային ծառայողներին հուզող բազմաթիվ հարցերի

Փորձագետները վեբինարի ընթացքում պարզաբանել են խոշորացման համատեքստում աշխատակազմերի ներկայացուցիչների և համայնքային ծառայողներին հուզող բազմաթիվ հարցերի

11.11.2021

Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին անցկացվել է «Աշխատակազմերի և համայնքային ծառայողների վերաբերյալ հարցերը՝ խոշորացման համատեքստում» թեմայով վեբինար համայնքների աշխատակազմերի և համայնքային ծառայողների համար:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, շնորհավորելով ՀՀ-ում տեղական ինքնակառավարման 25-ամյակի կապակցությամբ, նշել է. «Տեղական ինքնակառավարման համակարգը ՀՀ-ում պետականությանը հավասարազոր հենասյուներից է: Շատերդ երկար տարիներ այս համակարգում եք, բոլորի համար կյանքի մի մասն է այն: Տեղական ինքնակառավարումը ոչ միայն ընտրովի պաշտոնյաներն են, ավագանին, համայնքի ղեկավարը, այլև աշխատակազմերը, համայնքային ծառայողները: Ձեր ներդրումը բավականին մեծ է»:

Վեբինարի անցկացման նպատակն էր կարևորել խոշորացման ընթացքում անցումային այս փուլը, նաև ապահովել տեղական ինքնակառավարման մարմիներում աշխատակազմերի անցումային առանձնահատկությունները: Դիմելով համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներին և համայնքային ծառայողներին՝ Էմին Երիցյանը նշել է. «Նաև ձեր ջանքերով պիտի ապահովվի անցման կայունությունը»:

Եվրոպայի խորհրդի փորձագետ Վահագն Պետրոսյանը վեբինարի ընթացքում անդրադարձել է համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանների վերակազմակերպման, հաստիքների կրճատման և դրանց հետ կապված իրավական խնդիրներին: Նա ներկայացրել է այս ոլորտում օրենսդրական կարգավորումները, մարդկային ռեսուրսների կառավարման հետ կապված հարցեր:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Համայնքային ծառայության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Աննա Վարդանյանը, խոսելով համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանների աշխատակազմերի վերակազմակերպման գործընթացի մասին, ներկայացրել է որոշ ընթացակարգային հարցեր. «Որոշվել է, որ համայնքների աշխատակազմերը խոշորացման գործընթացի ավարտից հետո դեռևս երկու ամիս շարունակելու են իրենց գործունեությունը, որպեսզի ավարտվի ծանուցման գործընթացը, համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը հաստատվեն, տեղի ունենա պաշտոնների անձնագրերի մշակման գործընթացը, այնուհետև կազմակերպվի մրցութային գործընթացը»:

Աննա Վարդանյանը տեղեկացրել է՝ մշակվում է մեթոդական ուղեցույց, որն առաջիկա 15 օրվա ընթացքում կներկայացվի համայնքներին:

Վեբինարի ընթացքում արդեն իսկ խոշորացված համայնքների ներկայացուցիչները խոսել են իրենց փորձի մասին: Հարցուպատասխանի փուլում փորձագետները պատասխանել են համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներին, համայնքային ծառայողներին հուզող տասնյակ հարցերի:

Վեբինարի ամբողջական տեսագրությունը այստեղ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...