Քաղաքների և ռեգիոնների դերակատարությունը՝ Արևելյան գործընկերության երկրներում տնտեսության վերականգնման հարցում. աշխատաժողով

Քաղաքների և ռեգիոնների դերակատարությունը՝ Արևելյան գործընկերության երկրներում տնտեսության վերականգնման հարցում. աշխատաժողով

14.10.2021

«Ռեգիոնների և քաղաքների եվրոպական 19-րդ շաբաթվա» շրջանակներում հոկտեմբերի 14-ին անցկացվել է «Կանաչ ռեգիոններն ու քաղաքները՝ Արևելյան գործընկերության տնտեսություններում» թեմայով հեռավար աշխատաժողովը:

Աշխատաժողովի ընթացքում մի քանի տեսանկյուններից դիտարկվել են, թե Արևելյան գործընկերության երկրներում ինչպես կարելի է լուծել տնտեսության վերականգնման հարցը:

Աշխատաժողովի ընթացքում այս հարցը դիտարկվել է  համայնքների՝ կլիմայի փոփոխության, դիմադրողականության և կայուն տնտեսական աճին ուղղված գործողությունների տեսանկյունից: «Կանաչ անցում՝ կայուն և կանաչ վերականգնման համար» թեմայով քննարկման ընթացքում աշխատաժողովի մասնակիցները կենտրոնացել են այն հարցի վրա, թե Արևելյան գործընկերության երկրներում ինչ ջանքեր են ներդնում քաղաքները՝ կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերները հաղթահարելու համար:

Նաև քննարկվել է այն հարցը, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում Արևելյան գործընկերության երկրների տեղական իշխանություններին կայուն տնտեսական զարգացման, հարմարվողականության և կլիմայի փոփոխությունների նկատմամբ ճկունության հարցերում:

Մասնավորապես շեշտվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր-Արևելք» նախաձեռնության կարևորությունը: Նախաձեռնությունն այս տարի ամփոփեց գործունեության տասնամյակը: Դրան միացել են ՀՀ ՀՀ 28 համայնքներ՝ ստանձնելով կամավոր հանձնառություն նվազեցնել համայնքի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թ. առնվազն 20%-ով՝ համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների համեմատ: Համայնքների ավագանիները հաստատել են Դաշնագրի շրջանակներում մշակված՝ ձեր համայնքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ):

Համայնքներից շատերն արդեն միացել են Դաշնագրի նոր` ավելի հավակնոտ նպատակներ թիրախավորող փուլին` «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:

Հայաստանի համայնքների միությունը Ծրագրի գործընկեր կազմակերպությունն է:

Առցանց աշխատաժողովի ընթացքում տարբեր փորձագետներ համակարծիք էին, որ քաղաքների և ռեգիոնների՝ կայուն զարգացման, կլիմայի փոփոխությունների դեմ հարմարվողականության հարցում ունեցած ներդրման տեսանկյունից համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...