
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Այս նստաշրջանով մեկնարկում է ազգային պատվիրակությունների նոր՝ հնգամյա մանդատը: Հայաստանի նորացված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են համայնքների ներկայացուցիչներ, հնարավորություն կունենա մասնակցելու Կոնգրեսի նոր ղեկավարության ընտրություններին և ներկայացնելու Հայաստանի շահերը եվրոպական այս կարևորագույն հարթակում: Օրակարգի հիմնական շեշտադրումները 50-րդ նստաշրջանի քննարկումների կիզակետում են լինելու ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերները. Տեղական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի վերականգնմանը և տեղական իշխանությունների դերին պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Անվտանգություն և պաշտպանվածություն. Օրակարգում է ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեպքերի աճի և դրանց դեմ պայքարի հարցը: Տարածաշրջանային զարգացումներ. Կքննարկվի Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները մի շարք եվրոպական երկրներում: Նոր տեխնոլոգիաներ և սոցիալական իրավունքներ. Արհեստական բանականության ազդեցությունը տեղական կառավարման վրա և սոցիալական իրավունքների հասանելիության ապահովումը ճնշումների պայմաններում: Բարձրաստիճան քննարկումներ Նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գյոմարը և եվրոպական երկրների կառավարությունների ու խոշոր քաղաքների ներկայացուցիչներ: Հայաստանի համայնքների միությունը, որպես հայկական պատվիրակության գործունեության համակարգող, ակտիվորեն կհետևի նստաշրջանի աշխատանքներին և պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը մեր պատվիրակների գործունեության և ընդունված որոշումների վերաբերյալ:
09 07 2020
Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն...
09 07 2020
Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն...
09 07 2020
Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է...
07 07 2020
Ավարտվեց ‹‹ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2020››-ը: Օձուն համայնքը մասնակցում էր «Ճգնաժամից դուրս՝ մաքուր...
06 07 2020
«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2020» ծրագրի շրջանակներում Ալավերդու համայնքապետարանի հայտարարած «Մաքուր էներգիան որպես...
06 07 2020
Ավարտվեց ‹‹ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2020››-ը, որին Աբովյան համայնքը մասնակցում էր առցանց ֆոտոմրցույթով և...
06 07 2020
Հուլիսի 6-ին Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը պարգևատրեց «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում Տաշիրի...
03 07 2020
Հայտնի են «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթի հաղթողները: Մրցույթը կազմակերպեց Հայաստանի համայնքների...
02 07 2020
Ժյուրին ամփոփել է «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո...
22
Nov
26
Oct
25
Oct