
Աբովյան համայնքում մրցանակներ հանձնեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2020»-ի մրցույթների հաղթողներին
06.07.2020
Ավարտվեց ‹‹ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2020››-ը, որին Աբովյան համայնքը մասնակցում էր առցանց ֆոտոմրցույթով և վիկտորինայով:
Ծրագրին մասնակցում էին քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքները և այդ նպատակով կազմակերպում կանաչ և կայուն զարգացմանը նվիրված հանրության իրազեկման տարբեր միջոցառումներ:
Համավարակի պատճառով այս տարի ծրագրերն իրականացվեցին առցանց տարբերակով: Աբովյանի համայնքապետարանի կողմից անցկացված ֆոտոմրցույթը կրում էր ‹‹Իմ համայնքը՝ պատուհանից›› անվանումը:
Համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվեցին լուսանկարներ, որոնք տեղադրվեցին ֆեյսբուքյան հարթակում: Առավելագույն հավանություն ստացած 3 լուսանկարների հեղինակներին հատուկ մրցանակներ էին սպասվում:
Հուլիսի 6-ին առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը պարգևատրվեց ԵՀ ‹‹Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ›› (CoM East)-ի կողմից սահմանված մրցանակով, մյուս 2 մասնակցին Աբովյանի համայնքապետարանը պարգևատրեց խորհրդանշական նվերներով և պատվոգրերով:
Իսկ «Ճգնաժամից դուրս մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով առցանց վիկտորինայի հաղթող մասնակիցներից մեկին համայնքապետարանը պարգևատրեց խրախուսական նվերով:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct