«Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինարի մասնակցության հրավեր

«Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինարի մասնակցության հրավեր

09.07.2020

Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:

Ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը իրականացվելու են վեբինարներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների, շահագրգիռ այլ անձանց համար: 

ՀՈՒԼԻՍԻ 16-ին՝ ԺԱՄԸ 11:00-ին, կանցկացվի «Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինար: Այն կվարի  Եվրոպայի խորհրդի փորձագետ Արտակ Երգենյանը: Վեբինարի տևողությունը մինչև 2,5 ժամ է: Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով ԿՄԵԿՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆ՝ ուսումնասիրելու տեղական փորձը:

Վեբինարին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտ:

ՀՈՒԼԻՍԻ 16-ին կայանալիք վեբինարին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղումով 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կազմակերպիչները կկայացնեն համապատասխան որոշում և կուղարկեն գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։

Վեբինարին միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։

Հայաստանի համայնքների միություն

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը
Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

16:44

22 04 2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...