
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Այս նստաշրջանով մեկնարկում է ազգային պատվիրակությունների նոր՝ հնգամյա մանդատը: Հայաստանի նորացված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են համայնքների ներկայացուցիչներ, հնարավորություն կունենա մասնակցելու Կոնգրեսի նոր ղեկավարության ընտրություններին և ներկայացնելու Հայաստանի շահերը եվրոպական այս կարևորագույն հարթակում: Օրակարգի հիմնական շեշտադրումները 50-րդ նստաշրջանի քննարկումների կիզակետում են լինելու ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերները. Տեղական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի վերականգնմանը և տեղական իշխանությունների դերին պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Անվտանգություն և պաշտպանվածություն. Օրակարգում է ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեպքերի աճի և դրանց դեմ պայքարի հարցը: Տարածաշրջանային զարգացումներ. Կքննարկվի Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները մի շարք եվրոպական երկրներում: Նոր տեխնոլոգիաներ և սոցիալական իրավունքներ. Արհեստական բանականության ազդեցությունը տեղական կառավարման վրա և սոցիալական իրավունքների հասանելիության ապահովումը ճնշումների պայմաններում: Բարձրաստիճան քննարկումներ Նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գյոմարը և եվրոպական երկրների կառավարությունների ու խոշոր քաղաքների ներկայացուցիչներ: Հայաստանի համայնքների միությունը, որպես հայկական պատվիրակության գործունեության համակարգող, ակտիվորեն կհետևի նստաշրջանի աշխատանքներին և պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը մեր պատվիրակների գործունեության և ընդունված որոշումների վերաբերյալ:
26 02 2019
Փետրվարի 26-ին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ՀՀ ԱԺ-ում մասնակցեց ՀՀ ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման,...
18 02 2019
Փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում մեկնարկեցին ՏԻՄ ընտրություններ: 14 համայնքում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված...
12 02 2019
Փետրվարի 11-ին`Դիլիջանում տեղի ունեցավ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և...
07 02 2019
Կլիմայի և կայուն զարգացման տեղական լուծումների համաշխարհային որոնում Equator Initiative-ը հայտարարում է թեկնածությունների առաջադրման...
05 02 2019
Փետրվարի 17-ին ՀՀ 9 մարզերի 24 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ:
30 01 2019
Հունվարի 29-ին Գյումրիում տեղի ունեցավ «Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում։...
28 01 2019
Հունվարի 28-ին Հայաստանի համայանքների միություն այցելեց Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի պատվիրակությունը: Նիդերլանդացի գործընկերները...
27 01 2019
Հունվարի 25-ին «Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի...
21 01 2019
Հունվարի 21-ին Հայաստանի համայնքների միությունում (ՀՀՄ) հյուրընկալվեց միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն: Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct