Մեկնարկեց «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը

Մեկնարկեց «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը

27.01.2019

Հունվարի 25-ին «Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում» տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների ղեկավարներ:

Ծրագիրն իրականացվում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության երկարաժամկետ բարեփոխումներին և ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում։ Ծրագիրն իրականացվելու է 52 խոշորացված համայնքում։

Պյոտր Սվիտալսկին բացման խոսքում նշեց. «Եվրամիության գաղափարը հիմնված է սուբսիդարության գաղափարի վրա։ Մենք Եվրոպայում համարում ենք, որ խնդիրները պետք է լուծվեն հնարավորինս ստորին մակարդակներում։ Ես հասկանում եմ, որ դեռևս պահպանվում է ավանդական մոդելը, որ եթե խնդիր կա, այն պետք է լինի Երևանում նստած ղեկավարների լուծման խնդիրը , մենք այլ փիլիսոփայության ենք հետևում, հավատում ենք քաղաքացիական ակտիվիստի գաղափարին և ուժին, և այդ պատճառով է, որ մեկնարկում ենք այս ծրագիրը, որի շրջանակներում մենք կցանկանայինք աշխատել տեղական համայնքների հետ։ Իհարկե, Հայաստանի ոչ բոլոր համայնքների համար, բայց առնվազն դրանցից մի քանիսի հետ և տեսենք, թե ինչպես քաղաքացիները կարող են որոշել՝ ինչպիսի ներդրումներ պիտի արվեն, փոքր բաները, որոնք կարող են բարելավեն իրենց տեղական համայնքներում»

Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին վստահեցրեց՝ ծրագիրը կարևոր խթան կլինի ՏԻՄ-ՔՀԿ համագործակցության ընդլայնման և խորացման համար՝ հանդիսանալով այն հարթակը, որը կնպաստի այս երկու կողմերի երկխոսության ամրապնդմանը. «Ծրագրի նպատակն է ստեղծել գործընկերության այն հարթակները, ինչպես համայնքային, այնպես էլ միջհամայնքային և մարզային մակարդակներում՝ քաղհասարակությանը ներգրավելով, որոնք կնպաստեն տեղական մակարդակում որոշումների կայացմանը»:

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, խոսելով ծրագրի մասին, ասաց. «Շեշտադրումը դրված է  տուրիզմի և բացօթյա ժամանցի վայրեր ստեղծելու վրա:  Ծրագիրը չի պատրաստվում ամբողջ Հայաստանում տուրիզմ զարգացնել, բայց մենք լայն հնարավորություն կունենանք ՀՀ այլ համայնքներին ցույց տալ, թե ինչպես է սա աշխատում: Սա չի կարող աշխատել, եթե համայնքները չներգրավվեն, եթե չլինի համայնքների բնակիչների մասնակցությունը: Ծրագրի շրջանակում նոր գործիքակազմ է ներդրված, որը փորձելու է բնակիչներին բերել դեպի տեղական ինքնակառավարում, մասնակից դարձնել տեղական ինքնակառավարմանը»:

Քանի որ ծրագրի առաջնային բաղադրիչներից է բացօթյա ժամանցը խթանող նոր հեռանկարների ներկայացումը, հունվարի 26-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքում տեղի ունեցավ նաև Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ կառուցված դահուկավազքի կենտրոնի պաշտոնական բացման արարողություն և դահուկավազքի փառատոն։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...