
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Այս նստաշրջանով մեկնարկում է ազգային պատվիրակությունների նոր՝ հնգամյա մանդատը: Հայաստանի նորացված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են համայնքների ներկայացուցիչներ, հնարավորություն կունենա մասնակցելու Կոնգրեսի նոր ղեկավարության ընտրություններին և ներկայացնելու Հայաստանի շահերը եվրոպական այս կարևորագույն հարթակում: Օրակարգի հիմնական շեշտադրումները 50-րդ նստաշրջանի քննարկումների կիզակետում են լինելու ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերները. Տեղական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի վերականգնմանը և տեղական իշխանությունների դերին պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Անվտանգություն և պաշտպանվածություն. Օրակարգում է ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեպքերի աճի և դրանց դեմ պայքարի հարցը: Տարածաշրջանային զարգացումներ. Կքննարկվի Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները մի շարք եվրոպական երկրներում: Նոր տեխնոլոգիաներ և սոցիալական իրավունքներ. Արհեստական բանականության ազդեցությունը տեղական կառավարման վրա և սոցիալական իրավունքների հասանելիության ապահովումը ճնշումների պայմաններում: Բարձրաստիճան քննարկումներ Նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գյոմարը և եվրոպական երկրների կառավարությունների ու խոշոր քաղաքների ներկայացուցիչներ: Հայաստանի համայնքների միությունը, որպես հայկական պատվիրակության գործունեության համակարգող, ակտիվորեն կհետևի նստաշրջանի աշխատանքներին և պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը մեր պատվիրակների գործունեության և ընդունված որոշումների վերաբերյալ:
28 06 2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի...
27 06 2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
25 06 2018
Հայաստանի համայնքների միության գրասենյակում հունիսի 25-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ հանդիպում:
22 06 2018
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը վաղաժամկետ դադարեցնում է Արմավիրի քաղաքապետի լիազորություններն՝ իր դիմումի համաձայն։
20 06 2018
« ՄԱԿ ՓԳՀ--ի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ ծովով Հունաստան եկող անձանց թիվը 2018թ-ի առաջին երեք ամիսներին. 2017թ.-ի նույն...
15 06 2018
Սույն թվականի հունիսի 19-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի...
07 06 2018
Մայիսի 30-ին տեղի ունեցած ԵԽ Կոնգրեսի Կառավարման հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում Անտյե Գրոտյեերը ներկայացրեց զեկույցի նախագիծ՝...
06 06 2018
Հունիսի 6-ին տեղի է ունեցել «Հայաստանի էներգաարդյունավետ համայնքների դաշինքի» անդամների նիստ։ Դաշինքին անդամակցում են...
22
Nov
26
Oct
25
Oct