Տեղի է ունեցել «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով համաժողով
07.06.2018
Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկման նպատակով՝ Եվրոպական միության նախաձեռնությամբ աշխարհի մի շարք երկրներում և քաղաքներում անցկացվում են կայուն էներգետիկայի օրեր:
Հայաստանում ևս հունիսի առաջին շաբաթվա մեջ մի շարք միջոցառումներ կայացան՝ նվիրված կայուն էներգետիկայի օրերին: Մեկշաբաթյա նախաձեռնության նպատակն էր բարձրացնել իրազեկման մակարդակը Հայաստանում վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, էներգետիկ անվտանգության, կայունության և բազմազանության վերաբերյալ քաղաքացիների, մասնավոր և հանրային հաստատությունների, բիզնես ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու երիտասարդների շրջանում: Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ու Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ՝ «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» (EU4ASEP) ծրագրի շրջանակում՝ Ապարան համայնքում հունիսի 4-ին մեկնարկեց «կայուն էներգետիկայի շաբաթ» միջոցառումների շարքը /ցուցահանդեսով/, որը շարունակվեց հունիսի 5–ին Արթիկում և ամփոփվեց հունիսի 6-ին Երևանում՝ «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքերում» խորագրով համաժողովով, որը տեղի ունեցավ Էներգաարդյունավետ համայնքների ֆորումի շրջանակում։
«Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» համաժողովը կազմակերպված է «Եվրոպական Միությունը Հանուն Հայաստանի Կայուն Էներգետիկայի» (EU4ASEP) և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրերի շրջանակներում և իրականացվում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Հայաստանի համայնքների միության կողմից։
Եվրոպական Միության կարևոր սկզբունքներից մեկն է խթանել ապահով, մրցունակ և կայուն էներգետիկայի զարգացումը: Վերջին տարիներին Եվրոպական միությունը ՀՀ կառավարության հետ համատեղ աջակցել է մի շարք բարեփոխումների ու ծրագրերի իրականացմանը: Դրանց նպատակն է օժանդակել Հայաստանի համայնքներին՝ քայլեր ձեռնարկել վերականգնվող էներգետիկայի զարգացման, էներգաարդյունավետության և էներգախնայողության բարելավման ուղղությամբ:
Համաժողովի մասնակիցները՝ ՀՀ կառավարության և ԵՄ պատվիրակության անդամները, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ու Հայաստանի համայնքների միության և շահագրգիռ պետական, մասնավոր, մասնագիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները, օրենսդրական, ֆինանսավորման, հանրային-մասնավոր համագործակցության խնդիրները, Հայաստանի համայնքներում վերականգնվող ու կայուն էներգիայի զարգացման հնարավորությունները: Ներկայացվեցին նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքները:
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագիրն իրականացվում է Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Հայաստանի համայնքների միության կողմից:
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
15:00
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
14:34
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
12:55
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
20:27
02 06 2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների...
16:44
22 04 2025
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...
22
Nov
26
Oct
25
Oct