Warning: file_put_contents(): Only 0 of 110 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 104 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia


Ծրագրի հաշվապահի հաստիքի մասին հայտարարություն

Աշխատանքի հայտարարություն

Պաշտոն։ Ծրագրի Հաշվապահ (2 հաստիք՝ Վանաձոր, Գյումրի)

Կազմակերպություն: Վանաձորի համայնքապետարան

Աշխատանքի վայր։ Վանաձոր համայնք (70% ներգրավվածությամբ) Գյումրի համայնք (50% ներգրավվածությամբ)

Դիմելու վերջնաժամկետ։ 12 մարտի 2021 թ․

Աշխատանքի տևողություն։ 3 տարի (3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի ակնկալվող մեկնարկ: 18 մարտի 2021 թ․

Նկարագրություն․ Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ փետրվարի 1-ից։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրել Հաշվապահ Վանաձոր և Գյումրի համայնքներում ծրագրի ֆինանսական կառավարման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման իրականացման հետ կապված բոլոր գործառույթների համար։

Հիմնական պարտականությունները․

  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը
  • Ապահովել Ծրագրի աշխատակազմի աշխատավարձի և այլ վճարների հաշվարկման աշխատանքները
  • Ապահովել աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը
  • Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը
  • Ապահովել ձեռք բերված ապրանքների ընդունման, հաշվառման, պահեստավորման աշխատանքները
  • Ապահովել գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը
  • Իրականացնել ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարված այլ համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ
  • Ծրագրի Հաշվետվությունների գծով մասնագետի հետ միասին ապահովել ծախսերի ստուգման աուդիտորի գործունեությունը։

 Պահանջվող որակավորումները․

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների բնագավառում,
  • Ֆինանսական կառավարման, հաշվապահության, բյուջեի կազմման, հաշվետվությունների պատրաստման, դրամական միջոցների տնօրինման առնվազն 5-ամյա փորձ,
  • Ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերի (ՀԾ և այլ), ինչպես նաև ֆինանսական տվյալների վերլուծության իմացություն,
  • Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձ
  • Անգլերեն լեզվի իմացություն
  • Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint):

 

Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավելի, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։

Ծրագրի նպատակն է․ Նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը։

Ծրագրի բաղադիչներն են

  • Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
  • Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
  • Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների գործարկման ոլորտներում։

Ինչպե՞ս դիմել․

Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV-հայերեն, անգլերեն) և հետաքրության նամակը (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ vanadzorcity@mail.ru ` վերնագրում նշելով  «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Հաշվապահ-Վանաձոր» կամ «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Հաշվապահ-Գյումրի»

Դիմումների վերջնաժամկետը 2021 թ մարտի 12-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտված դիմորդները։

 




Warning: file_put_contents(): Only 0 of 97 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 173 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104