Warning: file_put_contents(): Only 0 of 110 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 104 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia


Աշխատանքի հայտարարություն. մշտադիտարկման և գնահատման մասնագետ

Աշխատանքի հայտարարություն

 

Պաշտոն։                    Մշտադիտարկման և գնահատման մասնագետ

Կազմակերպություն։ Վանաձորի համայնքապետարան

Աշխատանքի վայր ։ Վանաձոր

Դիմելու վերջնաժամկետ։    15 մարտի, 2021 թ․

Աշխատանքի տևողություն։            3 տարի (3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի ակնկալվող մեկնարկ:  25մարտի, 2021

Նկարագրություն: Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է  ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and  in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է  2021թ փետրվարի 1-ից։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրել մշտադիտարկման և գնահատման հմուտ մասնագետի, ով ծրագրի իրականացման ժամանակահատվածում պատասխանատու կլինի ծրագրի գործողությունների ռազմավարական և ամենօրյա մշտադիտարկման ու գնահատման համար։

Հիմնական պարտականությունները․

  • Ծրագրի թիմի հետ համաձայնեցնելով՝ քննարկել և վերջնական տեսքի բերել ծրագրի հիմնական ցուցիչները, ինչպես նաև մշտադիտարկման ենթարկել դրանք ծրագրի ողջ ընթացքում
  • Ծրագրի թիմի հետ խորհրդակցությունների հիման վրա մշակել ծրագրի մշտադիտարկման պլան ծրագիրն իրականացնող երեք քաղաքների համար
  • Ծրագրի 3 գործընկերների, ոլորտային անձնակազմի միջոցով վերահսկել տվյալների կանոնավոր հավաքագրումը և կատարել այցելություններ ՝ տվյալների որակը պատահական ստուգումներով և հաստատումներով ապահովելու համար
  • Անվտանգ և հասանելի ձևով գրանցել, կառավարել և պահպանել մշտադիտարկման և գնահատման տվյալները
  • Վերլուծել ցուցանիշները, ներկայացնել առաջարկություններ, պատրաստել հաշվետվություններ
  • Օժանդակել ծրագրի բազային պլանի և դրան հետևող հարցումների մշակմանը
  • Անցկացնել մշտադիտարկման և գնահատման դասընթաց ծրագրի ամենօրյա մշտադիտարկման մեջ ներգրավված աշխատակիցների համար
  • Աջակցել ծրագրերի մշակման/գրանտների կառավարման թիմին տրամաբանական աղյուսակների, մշտադիտարկման և գնահատման պլանների կազմման և ծրագրի գործողությունների ու գրանտների թիրախների որոշման հարցում
  • Իրականացնել ծրագրի առաջընթացի գնահատում
  • Փաստաթղթավորել քաղված դասերը և լավագույն գործելակերպը, մշտադիտարկման և գնահատման արդյունքում քաղված դասերով կիսվել թիմի հետ։

Պահանջվող որակավորումները․

  • Բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների, տեղեկատվության կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների կամ հարակից ոլորտներում
  • Ծրագրերի (մասնավորապես՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերի) կառավարման և գնահատման առնվազն 5 տարվա փորձ
  • Մշտադիտարկման և գնահատման պլանների և գործիքակազմի մշակման փորձ
  • Վերապատրաստումներ անցկացնելու և աշխատակազմի կարողությունների զարգացման կարողություն
  • Անգլերենի գերազանց իմացություն։

Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավելի, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։

Ծրագրի մասին

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը։

Ծրագրի բաղադիչներն են

  • Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
  • Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ ներդնելով  «կանաչ»  հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
  • Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների  գործարկման ոլորտներում։

Ինչպե՞ս դիմել․

Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրության նամակը (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ vanadzorcity@mail.ru ` վերնագրում նշելով «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Մշտադիտարկման և գնահատման մասնագետ»։ Դիմումների վերջնաժամկետը 2021թ․ մարտի 15-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտրված դիմորդները։

 




Warning: file_put_contents(): Only 0 of 97 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 173 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104