Warning: file_put_contents(): Only 0 of 110 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 104 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia


Աշխատանքի հայտարարություն. գնումների մասնագետ (2 հաստիք Գյումրի/Վանաձոր)

Պաշտոն․Գնումների մասնագետ (2 հաստիք Գյումրի/Վանաձոր)

ԿազմակերպությունՎանաձորի համայնքապետարան

Աշխատանքի վայր (եր)Վանաձոր և Գյումրի համայնքներ

Դիմելու վերջնաժամկետ27-ը մարտի,  2021թ

Աշխատանքի տևողություն2 տարի (3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի ակնկալվող մեկնարկ․01 -ը ապրիլի,  2021թ

Նախաբան Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է  ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and  in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է  2021թ փետրվարի 1-ից։

Ծրագրի նպատակն է Նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։

Ծրագիրը աշխատանքի է հրավիրում փորձառու Գնումների մասնագետի, ով պատասխանատու է լինելու ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների իրականացման կազմակերպման համար՝ ինչպես նախատեսված է գնումների պլանում, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում և համաձայնեցվում է Ծրագրի ղեկավարի և ԵՄ գրասենյակի հետ՝ ԵՄ (PRAG) և ՀՀ գնումների ընթացակարգերին համապատասխան:

Հիմնական պարտականություններ

  1. Կազմել գնումների պլանը (գնումների մեթոդ, տիպեր, քանակներ, արժեքներ, մատակարարման պահանջներ, աղբյուրներ և այլն) և հսկել դրա իրականացումը:
  2. Թարմացնել ծրագրի կարիքների վրա հիմնված գնումների պլանը՝ Ծրագրի ղեկավարի հետ սերտ համագործակցությամբ և ուղարկել Եվրամիության (ԵՄ) գրասենյակ՝ վերանայման և հաստատման
  3. Պատրաստել մրցութային փաստաթղթերը՝ ԵՄ տանդարտների համաձայն՝ համակարգելով Ծրագրի ղեկավարի և ԵՄ գրասենյակի հետ: Պոտենցիալ հայտատուներին տրամադրել մրցութային փաստաթղթերը:
  4. Աջակցել գնահատման հանձնաժողովի անդամներին տեխնիկական և ֆինանսական նպատակների գնահատման գործընթացում՝ մրցութային փաստաթղթերի պահանջների համապատասխան:
  5. Աջակցել գնահատման հանձնաժողովին՝ պայմանագրի շնորհման համար, գնահատման զեկույցների և առաջարկությունների նախապատրաստման գործընթացում:
  6. Պատրաստել պայմանագրերը և ներկայացնել պայմանագրերի պատճեները Ծրագրի ղեկավարի և ԵՄ գրասենյակին՝ պայմանագրերի նախնական վերանայման համար:
  7. Յուրաքանչյուր գործընթացի համար գնումների կարգավիճակի վերաբերյալ զեկուցել Ծրագրի ղեկավարին:
  8. Հետևել արտադրանքի ժամանակին առաքման և բավարար որակի ապահովմանը։
  9. Մրցույթի մասնակիցների հետ բանակցել գնի, առաքման եղանակի և առաքման ժամանակի մանրամասները։
  10. Ստուգել հաշիվ-ապրանքագրերի ճշգրտությունը և տալիս է վճարման համաձայնություն։
  11. Պահպանել բոլոր փաստաթղթերը և արձանագրությունները՝ ստուգումների և ԵՄ վերանայման համար:
  12. Ապահովել պայմանագրի կառավարումը, որը ներառում է պայմանագրի իրականցման ճշգրտության ստուգումը և հաստատումը, պայմանագրով սահմանված ժամկետի ավարտի ստուգումը։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ տնտեսագիտություն, հանրային կառավարում կամ իրավագիտություն կամ համապատասխան այլ ոլորտում:
  • Առնվազն 3 տարվա՝ ՀՀ և/կամ ԵՄ, և/կամ միջազգային այլ կազմակերպությունների գնումների իրականացման աշխատանքային փորձ՝ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում։
  • Գնումների ոլորտում հիմնարար փորձառություն (տեղական/միջազգային), որը ներառում է մրցույթի կազմակերպում, պայմանագրի շնորհում, ապրանքների ներմուծում:
  • ԵՄ՝ գնումների ընթացակարգերին քաջատեղյակ լինելը կդիտվի որպես առավելություն:
  • Հաղորդակցվելու, բանակցելու, վերլուծելու, զեկույցներ և հաշվետվություններ մշակելու և ներկայացնելու կարողություն:
  • Անգլերենի իմացություն՝ մասնավորապես գնումների ոլորտի անգլերեն տերմինաբանության գերազանց իմացություն:
  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Word և Excel:

Վարձատրություն Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավել, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։

Ծրագրի բաղադրիչներն են

  • Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
  • Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
  • Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների  գործարկման ոլորտներում։

Ինչպե՞ս  դիմել

Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրության նամակը, հայերեն և անգլերեն լեզուներով,  (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ vanadzorcity@mail.ru  վերնագրում նշելով «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ  ծրագիր․ Գնումների մասնագետ-Վանաձոր», «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ  ծրագիր․ Գնումների մասնագետ-Գյումրի»։

Դիմումների վերջնաժամկետն է 2021 թ մարտի  27-ն է։  Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ինքնակենսագրականների հիման վրա ընտված դիմորդները։

 




Warning: file_put_contents(): Only 0 of 97 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 173 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104