Ալավերդի (Բնակչության թիվը` 16400)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1939 թվական
  • Բնակչության թիվը – 16400
  • Համայնքի մակերեսը – 2350 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 182.6 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 49.6 կմ
  • Համայնքում գործում են ` Համայնքում կան 11 միջնակարգ դպրոցներ, մշակույթի տուն, գրադարաններ, մանկապարտեզներ, մարզադաշտ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, պոլիկլինիկա, հիվանդանոց, կապի հանգույց: Այստեղ է գտնվում Երեւանի լեռնամշակության գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղը:  Ալավերդիում 1920-30թթ. շահագործման է հանձնվել կարբիդի, պղնձարջասպի, ծծմբաթթվի գործարանները: 1940-50-ական թթ. հիմնադրվել է պղնձաքիմիական կոմբինատը: Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը ամբողջ Անդրկովկասում միակ լրիվ ցիկլի գործարանն է, սակայն Դեբեդ գետի հովտի բնական միջավայրը պահպանելու նպատակով այժմ գործում է միայն ստորին հարկերը` հանքաքարի արդյունահանում եւ հարստացում: Պղնձի ձուլումից արտազատվում է մեծ քանակությամբ ծծմբական գազ, որն օգտագորվծում է ծծմբաթթվի արտադրության մեջ: Քաղաքում կառուցված են նաեւ մի շարք սննդի եւ թեթեւ արդյունաբերության ձեռնարկություններ:  Համայնքում զբաղվում են նաեւ գյուղատնտեսությամբ: Հողային ֆոնդի կազմում մեծ տեսակարար կշիռ ունեն խոտհարքերը` 671 հա: Վարելահողերը զբաղեցնում են 120հա, պտղատու այգիները` 17 հա: Պետական նշանակության հողերում մեծ է արոտավայրերի բաժինը` 386 հա:  Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ: 

Ալավերդու այժմյան տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա 3-րդ հազարամյակից: Պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես բերդ ունեցող բնակավայր: Հնագույն ժամանակներից ի վեր այստեղ իրականացվել է պղնձի հանույթ եւ մշակում: Պղնձարդյունաբերությունը բավական աշխուժացել է 18-րդ դարում, երբ Գյումուշխանեից այստեղ են եկել հույն հանքագործներ եւ կառուցել Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Գործարանը ամբողջովին ավերվել է Աղա Մահմեդ խանի 1795թ.-ի արշավանքի ժամանակ: 1887թ.-ին Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ իշխող դիրք են ձեռք բերում ֆրանսիացիները, որոնք տեղադրում են նոր հնոցներ եւ վառարաններ, ստեղծում մանր պղնձաձուլարաններ: Քաղաքի տնտեսական զարգացմանը նպաստել է նաեւ 1809թ.-ի Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումը: 
Քաղաքը տեղադրված է Դեբեդ գետի կիրճում, ծովի մակարդակից 770 մ բարձրության վրա: 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Կարեն Փարեմուզյան
  • Կուսակցական պատկանելիություն – Հանրապետական Կուսակցություն

Ավագանու անդամների ցուցակ

Աբելյան Մերուժան
Ավետիսյան Հովիկ
Գալստյան Կարեն
Զախարով Սիմոն
Էվոյան Գագիկ
Էվոյան Վարդան
Խաչատրյան Արամ
Ծատինյան Ռուբեն
Կարապետյան Արմեն
Հախինյան Նարեկ
Մելքումյան Վրեժ
Ջանինյան Սամվել
Սիմոնյան Վարուժան
Վարոսյան Կամո
Տիտանյան Սուրեն

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ