Չինչին գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի սարահարթի վրա: Առաջին ընտանիքները Թովուզ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876-1877թթ.: Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885թ., իսկ մինչ այդ եղել է Թովուզ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց:
1885թ. գյուղում բնակվում էր ընդամենը երեք ազգատոհմեր: Այդ թվականին գյուղն ունեցել է 39 բնակիչ: Արդեն 1939թ.՝ 1147, 1980թ. հունվարի 1-ի դրությամբ 255 ընտանիք 859 բնակիչներով, որոնք զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և բուսաբուծությամբ:
Գյուղի դպրոցը հիմնադրվել է 1914թ. Մելիք Կիրակոսյանի կողմից:
Ավագանու անդամների ցուցակ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct