Ջերմուկ համայնքը կազմավորվել է <> ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ քաղաքային և Գնդեվազ, Կարկրաշեն, Կեչուտ, Հերհեր գյուղական համայնքների միավորումից ։
Համայնքի կենտրոնը Ջերմուկ քաղաքն է։
<> ՀՀ օրենքի 84 հոդվածի(Անցումային դրույթներ), 14-րդ մասի համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների(Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։
2016 թվականի հոկտեմբերի 8-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ ՍյունÛաց իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից և այժմ էլ ժողովրդը լողավազանի մասին խոսելիս օգտագործում է նաեւ <> անվանումը: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին` առաջին առողջարանի կառուցման ավարտով: Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորություններ, ինչպես բնակչության, այնպես էլ հովեկների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար: 1967 թվականին քաղաքը ձեռք է բերել հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին` համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ: 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10000 բնակիչ, շուրջ 2000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց ` ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով: Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ նշված տասնամյակի վերջերից: Այժմ քաղաքի առողջարանային և զբոսաշրջային համալիրը հարստացվել է ու գործում է շուրջտարյա:
Ավագանու անդամների ցուցակ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct