Սարդարապատ- բերդ Երևանի խանության Սարդարապատի մահալում, 1819թ-ին հիմնադրել է Երևանի սարդարի (պարսկերեն նշանակում է գլխավոր, զորապետ, ընդհանուր հրամանատար ) եղբայր Հասան խանը, հիմնականում օգտագործելով Արմավիրի բլրի հինավուրց բերդի քարերը: Այստեղից էլ գյուղի անվան ստուգաբանությունը բացատրվում է` որպես սարդարի պատեր – Սարդարապատ:
Հասան Խանը նորակառույց բերդը բնակեցնում է հիմնականում Բայազեդից ու Արճեշից գաղթեցրած մոտ 500 տուն հայերով` արհեստավորներ և առևտրականներ:
Սարդարապատ գյուղում 19-րդ դարում կառուցվել է Ս.Աստավածածին եկեղեցին: Բազիլիկ տիպի եկեղեցի է, լայնությունը`33մ, երկարությունը` 17մ, սուրբ խորանից վերև կան երկու թաքստոցներ, որտեղ ապաստանել է մարշալ Հովհաննես Բաղրամյանը, երբ Սարդարապատի հերոսամարտում վիրավորվել է: Գյուղի ժողովրդի հավաստմամբ նրան այդ թաքստոցում բուժել և խնամել են գյուղի տատիկները:
Ժողովուրդը պատմում է նաև, որ այդ խորշերում ձմռանը ձյուն են հավաքել, իսկ գարնան գալուն պես վրան դոշաբ լցրել և որպես պաղպաղակ կերել:
Ըստ տեղեկութունների` եկեղեցու գերանները բերվել են Արևմտյան Հայաստանից` Սարիղամիշից:
Ավագանու անդամների ցուցակ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct