Ստեփանավան (Բնակչության թիվը` 17681)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – XIX թվական
  • Բնակչության թիվը – 17681
  • Համայնքի մակերեսը – 5307.9 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 137 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 36.8 կմ
  • Համայնքում գործում են ` Քաղաքն ունի մշակույթի տուն, 8 հանրակրթական դպրոց, 2 երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոց, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա և սանիտարահամաճարակային ծառայություն: Ունի սպասարկման ոլորտի մի շարք օբյեկտներ` հյուրանոցներ, հանգստյան տներ, պանսիոնատներ: Քաղաքում է գտնվում Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը: 1982թ.-ին ավարտվել է Ստեփանավանի օդանավակայանի կառուցումը, այն ներկայումս չի աշխատում: Տնտեսության մասնագիտացման ուղղությունը մանր ու միջին բիզնեսի զարգացումն է: Քաղաքը սոցիալ-տնտեսական հեռանկարանային զարգացումը կապված է տուրիզմի հետ, որպես առողջարանային հանգստավայր դարձնելը:  Ունի նաև բազմաճյուղ գյուղատնտեսություն: Մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնաբուծությունն է: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը և խոտհարքերը համապատասխանաբար կազմելով 634 552 հեկտար: Պետական նշանակության հողերն գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր (826հա), կան նաև խոտհարքերը` (720հա), վարելահողեր (162հա): Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:

Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ստեփանավան քաղաքը և Արմանիս գյուղը: Ստեփանավանը եղել է նախկին Ստեփանավանի շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքային բնակավայր է դարձել 1923թ.-ին: Նախկինում եղել է պատմական Տաշիր-Ձորագետյան թագավորության մայրաքաղաքը` Լոռե բերդաքաղաքով, որի պահպանությունը մտել է պետական ծրագրերի մեջ որպես «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոց քաղաքատեղի: 1810-ին Լորեի մի արվարձանը` ներկայիս Ստեփանավան տարածքը, Ղարաբաղի իշխանական Ջալալյան տոհմի անունով, որոնք հիմնավորվել էին այստեղ անվանվել է Ջալալօղլի: Ստեփանավան է վերանվանվել 1923թ.-ին ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի: Մարզկենտրոնից գտնվում է 26կմ հեռավորության վրա:
Քաղաքը տեղադրված է Ձորագետի հովտում, ընդարձակ սարահարթում ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը 6,6 աստիճան է: Հունվարի միջին ջերմաստիճանը - 4,2 աստիճան է, հուլիսյանը` 16,7 աստիճան: Տարեկան թափվում են 683մմ մթնոլորտային տեղումներ: Ձմեռները ձյունառատ են: Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ: Քաղաքը իր բնակլիմայական պայմաններով հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը:
Ստեփանավանը որպես բնակավայր գոյություն է ունեցել շատ հին ժամանակներից: Շրջակայքում հայտնաբերվել են դամբարաններ, խեցեղեն զանազան իրեր: Ունի 5-6-րդ դարերի եկեղեցիներ: 19-րդ դարում Ստեփանավանը եղել է Լոռվա միակ քաղաքը, մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ: Քաղաքի փողոցները սալահատակված են եղել, ներկայիս Միլիոնի փողոցը այդ ժամանականերից է ստացել իր անվանումը, որի վրա բնակվել են մեծահարուստներ: Քաղաքն ունեցել է դպրոց, որտեղ սովորել է Հովհաննես Թումանյանը: Քաղաքում տեղակայված է եղել ցարական կայազոր, գործել է հիվանդանոց, դեղատուն: Քաղաքը զգալի տուժել է 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից: 
Բնակավայրը 1831թ.-ին ունեցել է 148, 1897թ.-ին` 3324, 1926թ.-ին` 4973, 1939թ.-ին` 6057, 1959թ.-ին` 9714, 1975թ.-ին` 25 հազ., 1989թ.-ին` 22 հազ. բնակիչ: Ազգային կազմը հիմնականում միատարր է, կան հույներ, ռուսներ, եզդիներ, վրացիներ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Միքայել Ղարաքեշիշյան

Ավագանու անդամների ցուցակ

ՎԱՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱՐՄԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԱՐՄԵՆ ԱՂԱԲԱԼՅԱՆ
ՄԻՔԱՅԵԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
ՄԿՐՏԻՉ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ԹՈՒՆՅԱՆ
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԴԱՎԻԹ ՃԱՎՐՈՒՇՅԱՆ
ԱՐՄԵՆ ՊԱՊԻՆՅԱՆ
ՆԱՐԵԿ ՋԻԼԱՎՅԱՆ
ՊԵՏՐՈՍ ՋԻԼԱՎՅԱՆ
ԽԱԼԱԹ ՌԵՎԱԶՅԱՆ
ԱՇՈՏ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
ՌԱԶՄԻԿ ՊԱՊՅԱՆ
ԱՐՄԱՆ ՊԱՊՅԱՆ

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - Հայաստան, Լոռու մարզ, Ստեփանավան Սոս Սարգսյան փող., 1 շենք
  • Հեռախոսահամար. - +374-256-22233
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - stepanavan.am